Արտասահմանում ճանապարհորդության մեջ գտնվող անձանց (աջակցության) ապահովագրության ծրագիր

Ծրագրեր
Ծառայություններ

EASY

COMFORT

FLEXI

Բժշկական ծախսերի վճարում ioon-2 ioon-2 ioon-2
Բժշկական հաստատություն տեղափոխման ծախսեր ioon-2 ioon-2 ioon-2
Հայրենադարձում մահվան դեպքում ioon-2 ioon-2 ioon-2
Շտապ հաղորդագրությունների ուղարկում ioon-2 ioon-2 ioon-2
Շտապ ատամնաբուժական օգնության վճարում ioon-2 ioon-2 ioon-2
Իրավաբանական օգնության տրամադրում   ioon-2  
Տրանսպորտային ծախսեր   ioon-2  
  • ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ

    Ապահովագրողը երաշխավորում է շտապ, անհրաժեշտ և նպատակային բժշկական, հիվանդանոցային և վիրաբուժական ծառայությունների վճարում, որոնք մատուցվել են Ապահովագրված անձին բժշկի կարգադրությամբ՝ դժբախտ պատահարի հետևանքով ստացված մարմնական վնասվածքների, ինչպես նաև Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում հանկարծակի և անսպասելի պատահած հիվանդության բուժման նպատակով:

  • ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱԽՍԵՐ

    Ապահովագրված անձի տեղափոխում դեպքի վայրից մոտակա հիվանդանոցներից մեկը:

    Համապատասխան բժշկական ուղեկցությամբ Ապահովագրված անձի էվակուացում վերջինիս մշտական բնակության վայրի օդանավակայանին ամենամոտ գտնվող հիվանդանոց, որի հետ առկա է ուղիղ միջազգային հաղորդակցում, եթե նրա վիճակը թույլ է տալիս նման էվակուացում:

  • ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ

    Ապահովագրված անձի մահվան դեպքում Ապահովագրողը երաշխավորում է վճարել հանգուցյալի հայրենադարձման և դիահերձման, միջազգային տեղափոխությանը համապատասխանող դագաղի, ինչպես նաև մահացածի մշտական բնակության երկրում նախատեսված հուղարկավորության վայրին ամենամոտ օդանավակայան (որի հետ առկա է ուղիղ միջազգային օդային հաղորդակցում) դիակի տեղափոխության համար նախատեսված ծախսերը:

  • ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՈՒՄ

    Ապահովագրողը երաշխավորում է Ապահովագրված անձին կամ նրա շահերը ներկայացնող անձին Ապահովագրական պատահարի հետ կապված շտապ հաղորդագրությունների ուղարկման հնարավորության ապահովումը Սպասարկող ընկերությանը դիմելու պահից 24 ժամվա ընթացքում:

  • ՇՏԱՊ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄ

    Ապահովագրողը երաշխավորում է սուր ատամնացավի առաջացման դեպքում և դժբախտ պատահարի հետևանքով ստացված վնասվածքների դեպքում շտապ ատամնաբուժական օգնության վճարում, սակայն Ապահովագրողի պատասխանատվության գումարը ատամնաբուժական մեկ ապահովագրական պատահարի գծով բոլոր այցերի համար չի կարող գերազանցել 250(երկու հարյուր հիսուն) ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամը`բուժօգնության վճարումը կատարելու օրվա դրությամբ ՀՀ ԿԲ հրապարակված փոխարժեքով:

  • ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

    Եթե անհրաժեշտության դեպքում ապահովագրված անձն ի վիճակի չէ ինքնուրույն կապ հաստատել իրավաբանի հետ, Ապահովագրողը երաշխավորում է նման կապի հնարավորության ընձեռում` Ապահովագրված անձի կողմից իրավաբանի ծառայությունների համար ինքնուրույն վճարելու պայմանով:

  • ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ

7.1 ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ԱՅՑԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ

Եթե միայնակ ճանապարհորդող Ապահովագրված անձի հիվանդանոցում գտնվելու ժամանակը գերազանցում է 20 (քսան) օրը, ապա Ապահովագրողը ծածկում է Ապահովագրված անձի բարեկամներից մեկի երկկողմանի ուղղությամբ (մշտական բնակության վայրի հետադարձով) էկոնոմ կարգի տոմսերի ծախսը: Բարեկամի` արտերկրում գտնվելու ծախսերն Ապահովագրողը չի հոգում:

7.2 ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՎԵՐԱԴԱՐՁ

Հարազատի հանկարծամահության դեպքում Ապահովագրողը երաշխավորում է Ապահովագրված անձի վաղաժամկետ վերադարձի  կազմակերպում և վճարում այն դեպքում, երբ Ապահովագրված անձը վերադարձնում է վերադարձի չօգտագործված տոմսը (կամ նրա արժեքը) Ապահովագրողին կամ Սպասարկող ընկերության ներկայացուցչությանը:

7.3  ԵՐԵԽԱՆԵՐԻ   ԷՎԱԿՈՒԱՑՈՒՄ

Եթե Ապահովագրված անձի հետ պատահած դժբախտ պատահարի կամ հիվանդության հետևանքով նրա հետ ճանապարհորդող անչափահաս երեխաները մնացել են առանց խմանակալի, Ապահովագրողը երաշխավորում է նրանց տուն վաղաժամկետ վերադառնալու կազմակերպում և վճարում:

Ապահովագրության վկայագրի հետ տրամադրվում են “AXA Assistance” (ամբողջ աշխարհ, բացառությամբ ԱՊՀ երկրների) և “CORIS” (ամբողջ աշխարհ) աջակցող ընկերութունների հեռախոսահամարները: Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում Ապահովագրված անձը կամ նրա լիզորած անձը պետք է մինչև բուժհաստատություն դիմելը առաջին իսկ հնարավորության դեպքում զանգահարի աջակցող ընկերության հեռախոսահամարով` հայտնելով հետրյալ տեղեկությունները.

  1. Ապահովագրված անձի անուն, ազգանուն,
  2. Ապահովագրական ընկերության անվանումը,
  3. Ապահովագրության պայմանագրի համարը,
  4. անհրաժեշտ օգնության բնույթը,
  5. գտնվելու վայրը և հեռախոսահամար` հետադարձ կապի համար:
Աջակցության ապահովագրության սակագնային պլան` easy ծրագրի համար

Երկրներ

Զոնա 1

Զոնա 2

Զոնա 3

Ծածկույթ Օրերի քանակ

30.000 EUR

15.000 USD

30.000 USD

15.000 USD

30.000 USD

15.000 USD

3-15 310 220 330 240 370 300
16-30 300 200 310 220 330 280
31-60 280 190 300 200 310 260
61-90 260 170 280 190 300 240
91-180 220 130 260 150 280 200
181-365 220 130 260 150 280 200
Աջակցության ապահովագրության սակագնային պլան` comfort ծրագրի համար

Երկրներ

Զոնա 1

Զոնա 2 և 3

Ծածկույթ Օրերի քանակ

30.000 EUR

50.000 USD

3-15 490 600
16-30 450 530
31-60 430 480
61-90 400 450
91-180 380 380
181-365 350 330

Ապահովագրավճարի հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` Ապ. Վճար = մեկ օրվա սակագին x օրերի քանակ

65-75 տարեկան անձանց համար Կոմֆորտ պլանի սակագները կրկնապատկվում են Ապահովագրության վկայագրերը կնքվում են 3 օրից ոչ պակաս ժամկետով:

Զոնա 1` Եվրոպական երկրներ, Մերձավոր Արևելք, Եգիպտոս, Թունիս, Մարոկկո

 

Զոնա 2` Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, ԱՊՀ երկրներ բացի Հայաստանի Հանրապետությունից Զոնա 3` Ամբողջ աշխարհ բացի Հայաստանի Հանրապետությունից

 

 

 

Ֆրանսիա մեկնելու դեպքում կիրառվող սակագները (ամբողջ ժամանակահատվածի համար)

Ա) EASY ծրագրի դեպքում` 30,000 EUR ապահովագրական գումարով (բոլոր տարիքային խմբերի համար)

 

Օրերի քանակ Ապահովագրավճար, ՀՀ դրամ
3-7 2,900
8-15 5,900
16-30 11,000
31-60 19,100
61-90 27,500
91-365 65,200

 

Բ) COMFORT ծրագրի դեպքում` 50,000 EUR ապահովագրական գումարով (ըստ տարիքային խմբերի)

 

Տարիք Մինչև 12 տարեկան 12- 65 տարեկան 66-75 տարեկան
Օրերի քանակ
3-5 2,100 5,250 10,500
6-8 2,650 5,800 11,550
9-15 5,250 11,550 23,100
16-23 6,300 13,650 26,250
24-31 7,350 14,700 29,400
32-45 10,500 21,000 42,000
46-62 11,550 26,250 52,500
63-92 16,800 33,600 68,250
93-180 31,500 63,000 126,000
181-365 52,500 105,000 210,000

 

FLEXI ծրագրի սակագներ

 

FLEXI ծրագրի շրջանակներում պայմանագրի գործողության սկզբի և ավարտի միջև սահմանվում է ապահովագրության գործողության օրերի ընդհանուր առավելագույն քանակը: Ներառված ապահովագրական ռիսկերը և ապահովագրության գործողության երկրները համապատասխանում են EASY ծրագրին, Զոնա 3-ին: Ապահովագրական գումարը բոլոր տարբերակների համար սահմանվում է 30,000 EUR

 

FLEXI ծրագրի սակագներ (ամբողջ ժամանակահատվածի համար)

 

Գործողության տարածք Ամբողջ աշխարհ Ամբողջ աշխարհ ներառյալ Ֆրանսիա
30 օրվա ընթացքում 8 օր 2,000 2,000
1 տարվա ընթացքում 30 օր 6,600 10,200
1 տարվա ընթացքում 90 օր 12,000 18,600