Ի՞նչ է ԱՊՊԱ-ն
ԱՊՊԱ-ն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող
պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է:  ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց  պատճառված գույքային և անձնական վնասները, սակայն ոչ ավելի քան յուրաքանչյուր պատահարի գծով ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարը:
ՈՒ՞մ համար է ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր`
Հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատիրոջ (այլ օրինական հիմքերով տնօրինողի):
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ`
– Սեփականատիրոջ անձնագիր
– Ավտոմեքենայի տեխանձնագիր
Որքա՞ն է կազմում ԱՊՊԱ ծածկույթը
1. Անձնական վնասների դեպքում`
Մեկ ապահովագրական պատահարի համար` առավելագույնը 10 000 000 ՀՀ դրամ,
Յուրաքանչյուր տուժողի համար` առավելագույնը 3 300 000 ՀՀ դրամ
2.  Գույքային վնասների դեպքում`
Մեկ ապահովագրական պատահարի համար` առավելագույնը   1 800 000 ՀՀ դրամ: Եթե անձնական վնասներ են կրել մեկից ավելի անձինք և վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար սահմանված ապահովագրական գումարը, ապա.
– Յուրաքանչյուր տուժող կհատուցվի վնասների ընդհանուր գումարում իրեն պատճառված անձնական վնասների չափին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան 3 300 000 ՀՀ դրամ,
– Եթե տուժողներից մեկի (մի քանիսի) համար համամասնորեն հաշվարկված գումարը (գումարներից յուրաքանչյուրը) գերազանցում է 3 300 000 ՀՀ դրամը, ապա գերազանցող մասով (մասերով) հատուցվում են մյուս տուժողներին պատճառված վնասները` այդ վնասներին համամասնորեն, բայց ոչ ավել քան 3 300 000 ՀՀ դրամ: