Ինչու ընտրել Հայաստանը…

«Եթե ինձ հարցնեք՝
մեր մոլորակի ո՞ր անկյունում կարելի է հանդիպել ամենից շատ հրաշքների,
ես առաջին հերթին կասեի՝ ……
«Հայաստանում»»

Ռոքուել Քենտ

Հայկական հրաշալիքները, որոնք կգերեն Ձեր բոլոր 5 զգայարանները….և կավելանա 6-րդը ….

  1. Հայկական կոնյակը /բրենդի/, անապակ գինին, թթի օղին
  2. Հայկական խոհանոց – ավանդական խորովածը /BBQ/ ու դոլման, խաշլաման ու հարիսան, խաշը, փախլավան ու գաթան
  3. Հայկական ավանդական թոնրի լավաշը
  4. Հայկական մրգերը` ծիրանը, նուռը, խաղողը, դեղձը, թութը, թուզը
  5. Բուժական, սառնորակ, կաթնաղբյուր ջուրը
  6. Մաքուր օդը
  7. Հայկական «ԾԻՐԱՆԱՓՈՂ»-ը` «ԴՈՒԴՈՒԿ»-ը, որի հնչյունների տակ ոգի է առնում մեր երգն ու պարը
  8. Արարատ լեռը, ուր հանգրվանեց Նոյյան տապանը և կոչվեցինք` Նոյի երկիր
  9. Սրբերի մասունքները, որոնց հիման վրա կերտվեցին մեր սրբավայրերը
  10. Հայկական հնագույն «մատյան ձեռագրերը»
  11. Հայկական «քարակերտ խաչքարերը»
  12. Հայրենի բնությունը, կենդանական աշխարհը
  13. Մշակութային և հոգևոր կոթողներին` հինավուրց վանքերը, եկեղեցիները, հուշարձանները /V – XXII դդ/
  14. Գիշերային Երևանի` կանչող, տաք ու խաղաղ փողոցների զբոսանքները
  15. Հյուրընկալ, սիրալիր ու բարի ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Այժմ ընտրիր քո ճանապարհը դեպի ՀԱՅԱՍՏԱՆ….

Մենք սպասում ենք Ձեզ