Օր 1- Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով Վրաց-Թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն: Կարսից կուղևորովենք Իգդիր, այնուհետև Բայազետ, որտեղ կտեսնենք Դարոյնք ամրոցը և Իսհակ փաշայի պալատը: Գիշերակաց Բայազետում:

Oր 2- Բայազետից կուղևորվենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ, այնուհետև կհասնենք Վան, կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ, Վանա կատուների տուն: Վանից կուղևորվենք և կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Վանում:

Oր 3- Վանից կուղևորվենք Մուշ, կայցելենք Մուշի հին հայկական թաղամաս՝ Սբ. Մարինե եկեղեցի, և այնտեղից կտեսնենք հայակական գերեզմանոցը, որտեղ գտնվում է Գևորգ Չաուշի գերեզմանը: Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ, ուր կտեսնենք Սուլուխի կամուրջը:Այնուհետև կշարունակենք մեր ուխտագնացությունը Դիարբեքիր՝ անցնելով Սասնա լեռները։ Գիշերակաց Սիվերեքում

Oր 4- Առավոտյան կբարձրանանք Նեմրութ՝ հեթանոսական աստվածների արձանները տեսնելու, այնուհետև կշարունակենք մեր ուղևորությունը Բինգյոլ և կուղևորվենք Էրզրում (Կարին), որտեղ կտեսնենք Թեոդոպոլիսի բերդը, Սանասարյան վարժարանը, Սբ. Աստվածածին եկեղեցին: Գիշերակաց Էրզրումում:

Oր 5- Էրզրումից կուղևորվենք Խախուվանք (Սբ. Աստվածածին եկեղեցի), Օշքվանք, այնուհետև գեղատեսիլ Թորթումի լիճ և ջրվեժ(48-50մ): Վերադարձ Երևան:

 

Նշված գինը գործում է մինչև 19.07.2018 թ .:

Փաթեթների չեղարկման պայմանները
• Փաթեթը ենթակա է չեղարկման մեկնումից 30 օր առաջ չեղարկելու դեպքում:
• Վիզայի համար վճարված գումարը ետ վերադարձի ենթակա չէ:

5 օրյա տուր դեպի Արևմտյան Հայաստան

Գին

106,000.00 AMD

Արժեքը ներառում է՝

Քաղաք, հանգստավայր

Կարս, Անի, Վան և Վանա լիճ, Աղթամար կղզի, Մուշ, էրզրում, Բայազետ, Երզնկա

Ժամանակահատված

20.07.2018-24.07.2018

Օրերը

4գիշեր/5օր

Գիշերակաց

3* հյուրանոց

Սնունդ

2 անգամյա սնունդ

Անձերի քանակ

1 անձ

Էքսկուրսիաներ

Ներառում է

Մուտքի վիզա

Չի ներառում

Փոխադրում

Ներառում է