Անհրաժեշտ է իմանալ…

Բարբադոսը պատկանում է Փոքր Անթիլյան կղզիների շղթային, որը հայտնաբերվել է պորտուգալացի նավաստիների կողմից 1536թ-ին: Այտեղի բնիկները եղել են հնդիկներ, որոնց ոչնչացրել են իսպանաիները, մինչև անգլիացիները այստեղ գալը: Բրիտանացիները դարձնելով այն իրենց գաղութներից մեկը: Այն նաև կոչվում է “Փոքր Անգլիա”, քանի որ կղզին իր մեջ ներգրավել է բրիտանական իմպերիայի ողջ տրադիցիոն իրականությունը, այստեղ մինչ այժմ էլ պահպանվել են հին անգլիական իրեր, հանրահայտ ավանդական “Ֆայվ ը’քլոք”, որը պահպանում են կղզու շատ հյուրանոցներ, իսկ Pubsը, Golfը, ձիարշավները, առագաստային սպորտը, Poloն և Cricetը կղզին ,անշուշտ, դարձնում են Փոքրիկ Անգլիա:
Սակայն իր բնակլիմայական պայմանները, ազգային խոհանոցով, անկրկնելի ռոմով, դիմակահանդեսներով, երգ ու պարով, կղզին իր չքնաղ գույներով այցելուների առաջ բացում է իր դռները` առաջարկելով իր գեղեցիկ , տաք և արևաշատ ափերը, չէ որ այն Կարիբյան ծովի մարգարիտն է:

  • Մայրաքաղաքը:

    Բրիջթաուն

  • Պետական լեզուն:

    անգլերեն

  • Ժամային տարբերությունը:

    8/9 ժամ

  • Կրոն:

    Հիմնականը քրիստոնեաներ են, իսկ  բնակչության 67% բողոքականներ են, մնացած ` 4% կաթոլիկներ են:

  • Դրամական միավորը:

    բարբադոսյան դոլլար (BBD, Bd$ , B$)

  • Բնակչությունը:

    Հնում բնիկները եղել են հնդիկները, որոնք վաղուց արդեն չեն բնակվում կղզում, և այժմյան բնակիչները Բրիտանական գաղութների աքսորվածների սերունդներն են, ովքեր խառնվել են աֆրիկայից, հնդկաստանից եկած ժողովուրդների հետ: Տեղացիներն իրենց կեչում են` բահան, բեդջենա, կամ այսպես ասած` սպիտակամորթ աղքատներ:

  • Կլիման:

    Ողջ տարվա ընթացքում եղանակը տատանվում է +26 С – +30 С, նոյեմբերից մինչև մայիս այստեղ ցուրտ է և չոր , գիշերը լինում է  ` +18 С , ցերեկը ` +28 С : Ամռանը միջին ջերմաստիճանը հասնում է +23-30 С, ամենախոնավ սեզոնը` հուլիս ամիսն է, տեղումներ լինում են ` հունիսից-հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, և այս ժամանակահատվածում են լինում փոթոչիկներ և քամիներ, իսկ ամենահարմար ժամանակը Բարբադոս այցելելու համար Փետրվարից –  մայիս ամիսներ են:

  • Վիզա:

    Բարբադոս այցելելիս վիզան ստանում եք օդանավակայանում, և անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, հյուրանոցի կացության  վաուչերը, օդանավի ետադարձի տոմսը, և պետք է լրացնել դիմում-հարցաթերթիկ: Վիզայի արժեքը մոտավորապես 13-15 $ է:

  • Ավիափոխադրման տևողությունը:

    Ավիափոխադրման տևողությունը կախված է նաև թռիչքի ժամանակ կանգառների դադարների տևողությունից , մոտավորապես 15 ժամ է+ կանգառներ:

Փաթեթների ձեռքբերման մանրամասների համար խնդրում ենք զանգահարել կամ այցելել գրասենյակ

Բարբադոսի հյուրանոցները

Christ Church
 ACCRA BEACH HOTEL 4*
BOUGAINVILLEA BEACH RESORT 4*
ROSTREVOR HOTEL 3*
THE BUTTEFLY BEACH HOTEL BARBADOS 4*
Saint James
 COLONY CLUB 4*
CORAL REEF CLUB 5*
CRYSTAL COVE 4*
FAIRMONT ROYAL PAVILION 5*
TAMARIND COVE 4*
THE HOUSE 4*+
THE SANDPIPER 5*
Saint Lawrence Gap
 SANDALS BARBADOS 4*
TURTLE BEACH 4*
Saith Philip
 THE СRANE 5*
Նմանատիպը