Գորիսի «ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրի հյուրընկալ անձնակազմը ուրախ է ողջունել բոլոր հյուրերին, ովքեր այցելել են Հայաստան և ընտրել մեր հյուրանոցը։ Մենք սիրով կապահովենք ջերմ ընդունելություն և բարձրակարգ սպասարկում ցանկացած ժամանակ ու կդարձնենք Ձեր հանգիստն անմոռանալի։
«ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրի նորակառույց 5 հարկանի շենքն ունի ժամանակակից հետաքրքիր ճարտարապետական լուծումներ։ Ինտերյերի յուրահատուկ դիզայնը ստեղծում է հիանալի միջավայր լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար։ Նրբաճաշակ ձևավորումը, հանգիստ մթնոլորտը և ժամանակակից հարմարությունները համապատասխանում են ինչպես հանգստացողների, այնպես էլ գործարարների պահանջներին։
«ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրն առաջարկում է 40 հարմարավետ համարներ` ստանդարտից մինչև շքեղ, կահավորված տարբեր ճաշակների համապատասխանող նրբաոճ կահույքով։ Սենյակներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի գեղատեսիլ Գորիս։ Յուրաքանչյուր սենյակ ունի լիարժեք կահավորված լողասենյակ, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։ Ամբողջ շենքում գործում է օդափոխության համակարգ։
Հյուրանոցն ունի առանձին կաթսայատուն, լվացքատուն, ավտոկայանատեղ։ Շենքի ներսում կա վերելակ: Ամբողջ համալիրում հասանելի է անվճար wi-fi կապ։

Հասցե` Սյունիքի մ., Գորիս, Արցախյան խճուղի 30

 

Գնացուցակ 2017

 Սենյակի տեսակ

 Արժեքը 

 Մեկտեղանոց

20 000

 Երկտեղանոց

25 000

 Երեք տեղանոց

33 000

 Չորս տեղանի

40 000

 Կիսալյուքս համար

35 000

 VIP

60 000

 Արքայական համար

150 000

 

Արժեքը ներառում է՝

  • նախաճաշ` պատրաստված էկոլոգիապես մաքուր, տեղական սննդից
  • 20% ԱԱՀ

 

ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Նիստերի դահլիճ
  • Լողավազան /նորույթ/
  • Գեղեցկության սրահ
  • Խաղասրահ
  • Սպորտային խաղեր
  • Մարզասրահ /նորույթ/

Լրացուցիչ մահճակալ՝ 8 000 դրամ

 

Ժամանում` 14:00
Մեկնում` 12:00

Related