Ուղղություն: Երևան – Սևանա լիճ – Դիլիջան – Գոշավանք – Հաղարծին – Երևան

  • Տևողությունը՝ 09:00-19:00
  • Առավելագույն մարդկանց քանակը՝ 5 անձ
  • Արժեքը 1 անձի համար՝ 10 000 ՀՀ դրամ

Ակնարկ

Սևանա լիճը դասվում է աշխարհի խոշոր լճերի շարքին: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում մենք ծով էինք անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից մեկը: Սևանա լիճը բնության կողմից պարգև է և անփոխարինելի առողջարան, ուր զարգացում է ապրել ամառային տուիզմը:
Սևանավանք վանական համալիր – 9-րդ դարի պատմամշակութային մեծ համալիր, որի շինությունների թվին են դասվում ինչպես եկեղեցիները, այնպես էլ գրատունը, հյուրատները, պահեստները, սեղանատները:
Հաղարծնի վանական համալիր – կառուցվել է X-XIII դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում:
Գոշավանքի վանական համալիր – Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում XII-XIII դարերեի կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ վանքային համալիրը։ Մխիթար Գոշի մահվանից հետո (1213 թ.) վանքը նրա անվամբ կոչվել է Գոշավանք։ Այն պատմական աղբյուրներում անվանվել է՝ վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան:

Տուրի ծրագիրը

09:00

Մեկնում Երևանից

10:00

Այցելություն Սևանա Լիճ.

12:30

Այց Հաղարծին եկեղեցի.

14:00

Այց Գոշավանք

15:00

Ճաշ ռեստորանում.

16:30

Փոքրիկ զբոսանք Դիլիջանում

19:00

Ժամանում Երևան

Տուրը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Անգլիախոս կամ ռուսախոս գիդի ծառայություն

Տուրը չի ներառում՝

  • Ճաշը տուրի ընթացքում
Նմանատիպը