Ուղղություն: Երևան – Ծաղկաձոր – Կեչառիսի վանք – Ճոպանուղի – Երևան
- Տևողությունը՝ 10:00-16:00
- Առավելագույն մարդկանց քանակը՝ 5 անձ
- Արժեքը 1 անձի համար՝ 9 000 ՀՀ դրամ
Ակնարկ
Ծաղկաձոր – առողջարանային քաղաք, որը գտնվում է Երևանից 55 կմ հյուսիս-արևելք, բնության գեղատեսիլ անկյունում, Թեղենիս սարի արևմտյան լանջին: Այժմ Ծաղկաձորը համարվում է միջազգային ճանաչում ունեցող հանգստավայր, որտեղ հատկապես զարգացած է լեռնադահուկային սպորտը: Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն և այդ հիմնավորմամբ 1968-ին Մեքսիկայում կայանալիք Օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում է կառուցվել ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը: Այստեղ բազմաթիվ օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների են պատրաստվել աշխարհի տարբեր երկրների հավաքականները: Որպես լեռնադահուկային կուրորտ` Ծաղկաձորն ավելի հայտնի է դարձել Ճոպանուղու կառուցումից հետո:
Կեչառիսի վանական համալիր – XI – XIII-րդ դարերի միջնադարյան հայկական վանական համալիր, որը գտնվում է Երևանից 60 կմ հեռավորության վրա` Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրում: Համալիրի հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցիներից և երկու մատուռից; Այդ հուշարձանների շուրջ դեռևս շատ գերեզմանաքարեր և խաչքարեր են պահպանվել:
Տուրի ծրագիրը
10:00 |
Մեկնումը Երևանից վաղ առավոտյան. |
11:00 |
Այցելություն Կեչառիսի վանական համալիր |
12:00 |
Ավանդական խաշի համտես` բարձրակարգ ռեստորանում |
13:00 |
Ընթրիքից հետո շրջագայություն Ծաղկաձորի ճոպանուղով |
14:00 |
Ազատ ժամանակ. Լեռնադահուկային ստորտով զբաղվելու հնարավորություն Թեղենիս լեռանը |
16:00 |
Վերադարձ Երևան. |
Տուրը ներառում է՝
- Տրանսպորտային ծառայությոփւն
- Ռուսախոս կամ անգլիախոս ուղեկցորդի ծառայություն
- Հայաստանի տուրիստական քարտեզ
Տուրը չի ներառում՝
- Ավանդական խաշի համտես
- Երկկողմանի ճոպանուղու տոմսեր