Ուղղություն: Երևան – Արենի գինու գործարան – Նորավանք – Տաթև – Տաթևի ճոպանուղի – Խնձորեսկ – Երևան

  • Տևողությունը՝ 07:00-23:00
  • Առավելագույն մարդկանց քանակը՝ 5 անձ
  • Արժեքը 1 անձի համար՝ 17 000 ՀՀ դրամ

Ակնարկ

Արենի գյուղ – հայկական գինեգործության բազմադարյա պատմության կենտրոն: Այստեղ կարելի է փորձել գինիների գլխապտույտ տեսականի, այդ թվում պատրաստված Արենի տեսակի խաղողից: Գինի կարելի է համտեսել ինչպես գինեգործարաններում, այնպես էլ հյուրասեր գյուղացիների տանը:
Նորավանքի վանական համալիր – Վայոց ձորի մարզում գտնվող նրբակերտ համալիր՝ հիմնված XIII-XIV դարերում: Նորավանքը հայտնի է ոչ միայն իբրև Սյունիքի միջնադարյան հոգևոր կենտրոն, այլև շրջակայքի ինքնատիպ և խորհրդավոր կարմիր ժայռերով: Այս վանական համալիրը համարվում է հայ ամենանշանավոր մանրանկարիչ և քանդակագործ Մոմիկի վերջին աշխատանքը:
Տաթևի վանական համալիր – հայ ճարտարապետության բացառիկ գլուխգործոց: Տաթևի վանքը IX դարի պատմական հուշարձան է: Այն միջնադարյան Հայաստանի հնագույն հոգևոր կենտրոններից մեկն է, ինչպես նաև իրօրյա ամենամեծ համալսարանը: Հալիձորից Տաթև գյուղ ձգվող աշխարհի ամենաերկար ճոպանուղու` ,,Տաթևերի,, (5.7կմ) կառուցման շնորհիվ ներկայումս վանական համալիրը հասանելի է բոլորին և դարձել է Հայաստանի ամենահաճախ այցելվող վայրերից մեկը:
Խնձորեսկ – այն վայրն է, որի մասին կարելի է ասել՝ մարդը բնությունը ենթարկել է իր կամքին և առավելագույնն է վերցրել նրանից: Խնձորեսկի ձորը իր բնական քարե բուրգերով մարդկային երևակայությունը տեղափոխում է այն հեռավոր ժամանակաշրջանը, երբ երկրում ապրում էին հսկաներ: Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները: Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այստեղ բուրգերում՝ փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ:

Տուրի ծրագիրը

07:00

Մեկնումը Երևանից վաղ առավոտյան

10:00

Կանգառ Արենի գյուղում: Գինու համտես.

11:30

Այցելություն Նորավանք վանքային համալիր.

13:00

Ճաշ ռեստորանում՝ ավանդական խորովածի համտես.

16:00

Այց դեպի Տաթևի վանք և ճոպանուղի.

18:00

Այցելություն Խնձորեսկի ճոճվող կամուրջ.

23:00

Վերադարձ Երևան.

Տուրը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Ռուսախոս կամ անգլիախոս ուղեկցող զբոսավարի ծառայություն
  • Գինու համտեսը Արենիում
  • Հայաստանի տուրիստական քարտեզը

Տուրը չի ներառում՝

  • Տաթևի ճոպանուղու երկկողմանի տոմսը
  • Ճաշը հայկական ավանդական ռեստորանում
Նմանատիպը