Ուղղություն: Երևան – Գառնու տաճար – Գեղարդի վանք – Երևան

  • Տևողությունը՝ 10:00-16:00
  • Առավելագույն մարդկանց քանակը՝ 5 անձ
  • Արժեքը 1 անձի համար՝ 8 000 ՀՀ դրամ

Ակնարկ

Գառնու տաճար – հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանը Հայաստանում՝ նվիրված արևի աստված Միհրին: Կառուցվել է մ.թ.ա. 76 թվականին Տրդատ I թագավորի կողմից և ծառայել որպես հայ թագավորների ամառային նստավայր: Տաճարի մոտ պահպանվել են հին բերդի և թագավորական պալատի, ինչպես նաև III-րդ դարում կառուցված բաղնիքի մնացորդները: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Ազատ գետի կիրճ՝ Գառնու ձոր:
Գեղարդի վանական համալիր – իր անվանումը ստացել է այն հայտնի գեղարդից, որով ըստ ավանդության հռոմեացի զինվոր Լոնգինը խոցել է Քրիստոսին : Գեղարդը Հայաստան է բերվել 2 առաքյալների կողմից, իսկ այժմ պահվում է Էջմիածնի ավանդատանը և ցուցադրվում է այցելուներին: Գեղարդավանքը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս:

Տուրի ծրագիրը

10:00

Մեկնումը Երևանից

10:30

Այց դեպի Չարենցի կամար:

11:00

Այցելութուն Գառնու հեթանոսական տաճար և թագավորական բաղնիք:

12:00

Փոքրիկ շրջայց մեքենայով դեպի Գառնու ձոր ուր կտեսնենք բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» հուշարձանը:

13:00

Ճաշ Գառնիում: Ավանդական հայկական խորոված` միս և բանջարեղեն պատրաստված թոնիրում, տեղական արտադրության ծիրանի և թթի օղու, գինու համտես, դուդուկի և այլ ժողգործիքների կենդանի ունկնդրում : Մասնակցություն թոնիրում լավաշ թխելու արարողությանը:

14:30

Այցելություն Գեղարդի վանքային համալիր:

16:00

Վերադարձ Երևան

Տուրը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Ռուսախոս կամ անգլիախոս ուղեկցող զբոսավարի ծառայություն
  • Հայաստանի տուրիստական քարտեզ

Տուրը չի ներառում՝

  • Պատմամշակութային վայրերի և թանգարանների մուտքի տոմսեր
  • Ճաշ ռեստորանում
Նմանատիպը