Ուղղություն: Երևան – Սաղմոսավանք – Դենդրոպարկ – Լոռվա Բերդ – Երևան

  • Տևողությունը՝ 09:00-19:00
  • Առավելագույն մարդկանց քանակը՝ 5 անձ
  • Արժեքը 1 անձի համար՝ 11 800 ՀՀ դրամ

Ակնարկ

Սաղմոսավանք – վանական համալիրը գտնվում է Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է XIII դ. առաջին կեսին: Համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Այն բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից:
Դենտրոպարկ բուսաբանական այգի – Հայաստանի բնության վառ արտահայտված օրինակներից մեկն է: Բուսաբանական այգին գտնվում է Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Այս շրջանը հաճելի և խաղաղ վայր է ամբողջ տարին ձեր ընտանիքի կամ ընկերների հետ անկցկացնելու համար: Այգին յուրահատուկ է տարվա բոլոր 4 եղանակներին: Աշնանը օրինակ, կտեսնեք գույների գեղեցիկ ներդաշնակությունը, իսկ դեկտեմբերից, այգին լցված է նոր շնչով, քանի որ շուրջբոլորը ծածկված է սպիտակով:
Լոռի բերդ – հիմնադրել է Դավիթ Անհողինը XI դարում։ Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը։

Տուրի ծրագիրը

09:00

Մեկնում Երևանից

10:00

Այց Սաղմոսավանք

13:30

Այց Դենտրոպարկի բուսաբանական այգի

14:30

Ճաշ

16:00

Այց Լոռիի բերդ

19:00

Վերադարձ Երևան

Տուրը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Անգլիախոս կամ ռուսախոս ուղեկցորդի ծառայություն
  • Հայաստանի քարտեզ

Տուրը չի ներառում՝

  • Ճաշը տուրի ընթացքում
Նմանատիպը