Ուղղություն: Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Ջերմուկ – Երևան

  • Տևողությունը՝ 09:00-20:00
  • Առավելագույն մարդկանց քանակը՝ 5 անձ
  • Արժեքը 1 անձի համար՝ 13 000 ՀՀ դրամ

Ակնարկ

Խոր Վիրապ – Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա: Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ:
Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն:
Արենի գյուղ – հայկական գինեգործության բազմադարյա պատմության կենտրոն: Այստեղ կարելի է փորձել գինիների գլխապտույտ տեսականի, այդ թվում պատրաստված Արենի տեսակի խաղողից: Գինի կարելի է համտեսել ինչպես գինեգործարաններում, այնպես էլ հյուրասեր գյուղացիների տանը:
Նորավանքի վանական համալիր – Վայոց ձորի մարզում գտնվող նրբակերտ համալիր՝ հիմնված XIII-XIV դարերում: Նորավանքը հայտնի է ոչ միայն իբրև Սյունիքի միջնադարյան հոգևոր կենտրոն, այլև շրջակայքի ինքնատիպ և խորհրդավոր կարմիր ժայռերով: Այս վանական համալիրը համարվում է հայ ամենանշանավոր մանրանկարիչ և քանդակագործ Մոմիկի վերջին աշխատանքը:
Ջերմուկ – այստեղ են գտնվում Ջերմուկի ջրվեժը, հանքային ջրերի աղբյուրները, ինչպես նաև Կեչուտի ջրամբարը: Յուրօրինակ բնություն ունեցող բարձրադիր լեռներում են գտնվում Ջերմուկի տաք բուժիչ աղբյուրները, ուր կարելի է լոգանք ընդունել ցանկացած եղանակի:

Տուրի ծրագիրը

09:00

Մեկնում Երևանից

10:00

Առաջին կանգառը՝ Խոր Վիրապ եկեղեցի

12:00

Այցելություն Արենի: Գինու համտես

13:00

Այցելություն Նորավանք վանական համալիր

14:30

Ճաշը Արենի գյուղում

16:30

Այցելություն Ջերմուկ, Ջեմուկի ջրվեժը, հանքային ջրերի աղբյուրները, ինչպես նաև Կեչուտի ջրամբար:
Ցանկության դեպքում քաղաքում շրջայցից հետո ամենագնացներով Ջերմուկի տաք բուժիչ աղբյուրներ

20:00

Վերադարձ Երևան

Տուրը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայությոփւն
  • Ռուսախոս կամ անգլիախոս ուղեկցորդի ծառայություն
  • Գինու համտեսը Արենիում
  • Հայաստանի տուրիստական քարտեզ

Տուրը չի ներառում՝

  • Ճաշը տուրի ընթացքում
Նմանատիպը