Ուղղություն: Երևան – Հաղպատ – Սանահին – Աղթալա – Երևան

  • Տևողությունը՝ 08:00-22:00
  • Առավելագույն մարդկանց քանակը՝ 5 անձ
  • Արժեքը 1 անձի համար՝ 14 200 ՀՀ դրամ

Ակնարկ

Հաղպատի վանական համալիր – Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանական համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը՝ գեղատեսիլություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակություն, տարածքային հավասարակշռվածություն։ Շրջապարսպի ներսում են Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարեր:
Սանահինի վանական համալիր – հիմնվել է X դարում։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը։ X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան:
Աղթալայի բերդ – միջնադարյան բերդ Լոռու մարզի Ախթալա գյուղում։ Ճիշտ օգտագործելով բարենպաստ դիրքը, Կյուրիկյանները X դարում այստեղ կառուցում են այս ամրոցը, որն ամրացված է բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ։ Ամրոցը հայտնի էր Պղնձահանք անունով։ Ամրոցի տարածքում է գտնվում նաև համանուն՝ Պղնձահանք վանքը, որը այժմ հայտնի է որպես Ախթալայի վանք՝ բաղկացած երեք եկեղեցուց:

Տուրի ծրագիրը

08:00

Մեկնում Երևանից

12:00

Այցելություն Սանահին վանական համալիր.

13:30

Այցելություն Հաղպատ վանական համալիր.

14:30

Ավանդական խորովածի համտես.

16:00

Այցելություն Ախթալայի ամրոց և նույնանուն եկեղեցի.

22:00

Ժամանում Երևան.

Տուրը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայությոփւն
  • Ռուսախոս կամ անգլիախոս ուղեկցորդի ծառայություն
  • Հայաստանի տուրիստական քարտեզ

Տուրը չի ներառում՝

  • Ավանդական խորովածի համտես
Նմանատիպը