Ուղղություն: Երևան – Էջմիածին – Մայր Տաճար – Զվարթնոց տաճար – Երևան

  • Տևողությունը՝ 10:00-16:00
  • Առավելագույն մարդկանց քանակը՝ 5 անձ
  • Արժեքը 1 անձի համար՝ 6 000 ՀՀ դրամ

Ակնարկ

Սբ. Հռիփսիմեի տաճար – վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից, որը համարվում է հայկական եկեղեցաշինությանը բնորոշ խաչաձև հատակագծով կառույցներից առաջինը: Սբ. Գայանե տաճար – դասվում է VII դարի հայկական ճարտարապետական կոթողների շարքին: Սուրբ Գայանե եկեղեցին հայկական ճարտարապետության առաջին ծաղկման շրջանի լավագույն հուշարձաններից մեկն է։ Էջմիածնի Մայր տաճար – հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը կառուցված IV-րդ դարում: Ըստ ավանդության տաճարի կառուցման վայրը տեսիլքի մեջ Գրիգոր Լուսավորչին հայտնել է Քրիստոսը: Էջմիածնի Մայր տաճարը աշխարհի հնագույն քրիստոնեաան եկեղեցիներից մեկն է և Առաքելական Եկեղեցու առարնորդի՝ կաթողիկոսի նստավայրը: Այն նաև անվանում են հայկական Վատիկան:

Զվարթնոցի տաճար – հայկական վաղ ճարտարապետության գործերից է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Այն հայկական ճարտարապետության համար եղել է անսովոր՝ շրջանաձև եռահարկ կառույց, վաղմիջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար:

Տուրի ծրագիրը

10:00

Մեկնումը Երևանից

10:30

Այցելություն Սուրբ Հռիփսիմե եկեղեցի.

11:30

Այցելություն Էջմիածնի Մայր Տաճար.

12:30

Այցելություն էջմիածնի թանգարան.

13:30

Այցելություն Սուրբ Գայանե.

14:00

Ճաշ ռեստորանում.

15:30

Այցելություն Զվարթնոցի տաճարի ավերակներ.

16:00

Վերադարձ Երևան

Տուրը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Ռուսախոս կամ անգլիախոս ուղեկցող զբոսավարի ծառայություն
  • Հայաստանի տուրիստական քարտեզ

Տուրը չի ներառում՝

  • Պատմամշակութային վայրերի և թանգարանների մուտքի տոմսեր
  • Ճաշ ռեստորանում
Նմանատիպը