Ուղղություն: Երևան – Արենի գինու գործարան – Նորավանք – Տաթևի վանք – Տաթևի ճոպանուղի – Քարահունջ – Երևան

  • Տևողությունը՝ 08:00-23:00
  • Առավելագույն մարդկանց քանակը՝ 5 անձ
  • Արժեքը 1 անձի համար՝ 17 000 ՀՀ դրամ

Ակնարկ

Արենի գյուղ – հայկական գինեգործության բազմադարյա պատմության կենտրոն: Այստեղ կարելի է փորձել գինիների գլխապտույտ տեսականի, այդ թվում պատրաստված Արենի տեսակի խաղողից: Գինի կարելի է համտեսել ինչպես գինեգործարաններում, այնպես էլ հյուրասեր գյուղացիների տանը:
Նորավանքի վանական համալիր – Վայոց ձորի մարզում գտնվող նրբակերտ համալիր՝ հիմնված XIII-XIV դարերում: Նորավանքը հայտնի է ոչ միայն իբրև Սյունիքի միջնադարյան հոգևոր կենտրոն, այլև շրջակայքի ինքնատիպ և խորհրդավոր կարմիր ժայռերով: Այս վանական համալիրը համարվում է հայ ամենանշանավոր մանրանկարիչ և քանդակագործ Մոմիկի վերջին աշխատանքը:
Տաթևի վանական համալիր – հայ ճարտարապետության բացառիկ գլուխգործոց: Տաթևի վանքը IX դարի պատմական հուշարձան է: Այն միջնադարյան Հայաստանի հնագույն հոգևոր կենտրոններից մեկն է, ինչպես նաև իրօրյա ամենամեծ համալսարանը: Հալիձորից Տաթև գյուղ ձգվող աշխարհի ամենաերկար ճոպանուղու` ,,Տաթևերի,, (5.7կմ) կառուցման շնորհիվ ներկայումս վանական համալիրը հասանելի է բոլորին և դարձել է Հայաստանի ամենահաճախ այցելվող վայրերից մեկը:
Քարահունջ – նախապատմական մեգալիթյան կառույց: Այն համարվում է հնադարյան յուրօրինակ աստղադիտարան՝ հիմնված մ.թ.ա. VI հազարամյակում: Որոշակի տրամաբանությամբ ուղղահայաց դասավորված և վերնամասում անցքեր ունեցող հսկա քարերով այս հուշարձանի պատմությունը 3-4 հազար տարի ավելի երկար է քան աշխարահռչակ Ստոունհենջը:

Տուրի ծրագիրը

08:00

Մեկնում Երևանից վաղ առավոտյան:

10:00

Կանգառ Արենի գյուղում: Գինու համտես:

11:00

Վայոց Ձորի մարզում այցելություն Նորավանք վանքային համալիր:

12:00

Ճաշ Հայկական ավանդական ռեստորանում:

15:00

Սիսիան քաղաքի մոտակայքում կանգառ «Քարահունջ աստղադիտարան» կոչվող նախապատմական մեգալիթյան կառույցի մոտ:

16:00

Այց դեպի Տաթևի վանք և աշխարհի ամենաերկար ճոպանուղի:

23:00

Վերադարձ Երևան

Տուրը ներառում է՝

  • Տրանսպորտային ծառայություն
  • Ռուսախոս կամ անգլիախոս ուղեկցող զբոսավարի ծառայություն
  • Գինու համտես Արենիում
  • Հայաստանի տուրիստական քարտեզ

Տուրը չի ներառում՝

  • Ճաշը հայկական ավանդական ռեստորանում
  • Տաթևի ճոպանուղու երկկողմանի տոմս
Նմանատիպը