Օլիմպիա առողջարանը տեղակայված է Ջերմուկ քաղաքի կենտրոնում, գեղատեսիլ այգու և հանքային ջրերի ըմպելասրահի հարևանությամբ:
Առողջարանի ներքին հարդարումն արված է դասական ոճի մեջ` մարմարե հատակը, կաղնե փայտասալիկները, փորագրված կեղծելուները, բյուրեղապակյա ջահերն ու գեղեցիկ գորգերը ստեղծում են ջերմ և հյուրընկալ մթնոլորտ:
Օլիմպիա բժշկական կենտրոնում հաջողությամբ կիրառվում են ժամանակակից կուրորտոլոգիայի և ֆիզեոթերապիայի ոլորտում ընդունված վերջին տեխնոլոգիաները: Հյուրանոցի հաճախորդները կարող են անցնել բժշկական հետազոտություն և, անհրաժեշտության դեպքում, ստանալ համապատասխան բուժում:

Հասցե՝ Վայոց ձորի մ., ք. Ջերմուկ, փ. Շահումյանի 16

2019 գնացուցակ

Սենյակի անվանում Հունվար-Հունիս Հուլիս-Սեպտեմբեր Հոկտեմբեր-Դեկտեմբեր
Մեկտեղանոց համար 30,000 դրամ 40000 դրամ 30000 դրամ
Երկտեղանոց համար 40,000 դրամ 50000 դրամ 40000 դրամ
Երեքտեղանոց համար 60,000 դրամ 70000 դրամ 60000 դրամ
Ընտանեկան համար 80,000 դրամ 90000 դրամ 80000 դրամ
Դելյուքս 50,000 դրամ 60000 դրամ 50000 դրամ
Լյուքս 60,000 դրամ 70000 դրամ 60000 դրամ
Ապարտամենտ 70,000 դրամ 90000 դրամ 70000 դրամ


Պրոցեդուրաներ`

  • Ընդհանուր հանքային վաննաներ
  • Չորսխցիկանի գալվանական վաննաներ
  • Ստորջրյա մերսում
  • Աղիների ողողում
  • Դոուդենաժ (12մատնյա աղիքի ողողում )
  • Ստամոքսի լվացում հանքային ջրով
  • Միկրոհոգնա հանքային ջրով և բուժիչ խոտաբույսերով
  • Գինեկոլոգիական ողողում
  • Լնդերի հիդրոմերսում
  • Գալվանոտորֆ
  • Պարաֆինոթերապիա
  • Էլեկտրոֆիզեոթերապիա
  • Մագնիսաթերապիա, քվանտային թերապիա
  • Դասական մերսում
  • Ինհալացիա հանքային ջրով, դեղամիջոցներով, ֆիտոինհալացիա
  • Աերոֆիտոիոնիզացիա
  • Թթվածնային կոկտեյլ
  • Բուժական ֆիզկուլտուրա

 

Զեղչեր

  • Մինչև 2 տարեկան երեխաների կեցությունն անվճար է
  • 3-11  տարեկան երեխաների համար՝ 10 000 ՀՀ դրամ + հավելյալ մահճակալ

 

Ժամանում` 14:00
Մեկնում` 12:00

Նմանատիպը