Տուրի նպատակը – Դասական / մշակութային

Տուրի տևողությունը – 6/7 օր

Տուրի ուղղությունը – Երևան – Էջմիածին – Գառնի – Գեղարդ – Սաղմոսավանք – Օհանավանք – Օշական – Ամբերդ – Խոր վիրապ – Նորավանք – Տաթև – Քարահունչ – Երևան

1 օր

  • Ժամանում Երևան: Դիմավորում: Տեղափոխում “Զվարթնոց” օդանավակայանից հյուրանոց: Փոքր հանգիստ: 1օրյա տուրը սկսում ենք այցելելեվ Մատենադարան` աշխարհի ամենահին ձեռագրերի պահոցը, այնուհետեև Ծիծեռնակաբերդ` 1915թ. Հայակական ջարդերի հուշահամալիր: Դուք կարող եք ձեր երեկոյան հանգիստը վայելել Օպերայի հարակից վայրի հանգստի գոտում` գեղատեսիլ Կասկադում:
  • Գ/կ Երևանում:

2 օր

  • Այց Մայր Աթոռ Սբ Էջմիածին, Աբ Գայանե եկեղեցի, Սբ Հռիփսիմե եկեղեցի, Զվարթնոց տաճարի ավերակները: Այց Երևանի Կոնյակի գործարան` համտեսի:
  • Գ/կ Երևանում:

3 օր

  • Այց Գառնիի հեթանոսական տաճար` հունահռոմեական ոճի, Գեղարդավանք`Այրիվանք, ուր շուրջ 600տարի պահվել է “Աբ Գեղարդը”, որը խոցել էր Հիսուս Քրիստոսի կողը: Այնուհետեև ոտքով արշավ դեպի Քարերի սիմֆոնյա, ուր կարող ենք նաև համտեսել տեղի քաղցրահամ ձուկը, իսկ մոտակա Գառնի գյուղում ներկա գտնվել կամ մասնակցել “Լավաշի” թխման արարաողությանը: Ետվերադարձ Երևան:
  • Գ/կ Երևանում:

4 օր

  • Այց Սաղմոսավանք, Օհանավանք, Մուղնիի Սբ Գևորգ եկեղեցի, Օշական` Սբ Մաշտոցի եկեղեցին, ուր հանգչում է մեծն ուսուցիչն ու հայերեն գրերի արարողը` Մեսրոպ Մաշտոցը: Այնուհետև այց տառերի պուրակ և Սբ Խաչ, վերջինս կառուցվեց Հայերի քրիստոնեության ընդունման 1800 տարելիցին ` որպես պետական կրոն: Այնուհետեև այց Ամբերդ: Ետվերադարձ Երևան:
  • Գ/կ Երևանում:

5 օր

  • Այց Խոր վիրապ,  Արարատյան դաշտավայր, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան Բիբլիական Արարատ, ուր իջել էր Նոյյան տապանը: Այնուհետեև այց Արենի գինու գործարան` համտեսի:  Ճանապարհին հնարավոր է կարճ այց “ Թռչնի քարայր”, որտեղից հնէաբանները գտել են հին մաշիկներ, որի թվագրվում էր 6 դար, այն այժմ պահպանվում է Երևանի պետական թանգարանում: Այնուհետև այց Եղեգնաձորի ամենահայտնի վանական համալիրներից մեկը` Նորավանքը, որը Հայոց աշխարհում հայտնի է եղել իր ակադեմիայով:
  • Գ/կ Գորիսում:

6 օր

  • Նախաճաշից հետո այցելում ենք Տաթևի վանական համալիր,  Տաթևի թևեր ճոպան` աշխարհի ամենաերկար ճոպանը, Որոտանի կիրճ, Դիտակետ/ հանգստի ժամ/բացօթյա ճաշ /, Սատանի կամուրջ ` տաք ջրեր:  Ետվերադարձին այց Զորաց քարեր/Քարահունչ/, որը ավելի հին է, քան Բրիտանիայի Քարահունչը, ըստ պարիս Հերունու հաստատման: Ետվերադարձ Երևան:
  • Գ/կ Երևանում:

7 օր

  • Տեղափոխում դեպի օդանավակայան: Մեկնում:

Ընտրիր քո ուղին դեպի Հայաստան….
Մենք սպասում ենք քեզ….
Քո լավագույն ուղեկցորդը Հայաստանում…

Նմանատիպը