Ֆարիա Բուտիկ հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկի` Ծաղկաձորի սրտում: Ծաղկաձորը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ: Այստեղ է գտնվում նաև Տեղենիս լեռը, որտեղ ձմռանը կարող եք դահուկներ վարել: Ճոպանուղին գործում է ամեն օր:
Հյուրանոցը իր հյուրընկալությամբ ու սպասարկման որակով թույլ կտա ամեն հյուրի զգալ իրեն ինչպես տանը: Առաջարկվում են տարբեր տեսակի համարներ ինչպես ընտանիքների այնպես էլ ընկերների համար: Հյուրանոցի ԲԱՐ – ում կառաջարկվեն Ձեր տրամադրությանը համահունչ ըմպելիքներ: Երեկոն կարող եք անցկացնել բուխարու մոտ և ըմբոշխնել տարատեսակ գինիներ և խորտիկներ:

Հասցե` մ. Կոտայքի, Ծաղկաձոր-2310, փ. Չարենցի 3/2

Գնացուցակ 2022

Սենյակներ

Արժեք

Ստանդարտ մեկտեղանի 22 000
Ստանդարտ երկտեղանի 26 000
Ստանդարտ չորստեղանի 52 000
Սուպերիոր երկտեղանի 32 000
Դելյուքս երկտեղանի 35 000
Դելյուքս պատշգամբով, երկտեղանի 40 000

Սենյակի արժեքը ներառում է՝

  • Նախաճաշ;
  • Արբանյակային հեռուստատեսություն;
  • Անվճար անսահմանապակ (Wi-Fi);
  • 24 ժամ ընդունարան;
  • Ամենօրյա սենյակի մաքրում;
  • Լոգարանի պարագաներ;

Այլ՝

  • Մինչև 5 տարեկան երեխայի կեցությունը անվճար է;
  • 5 -12 տարեկան երեխաների կեցության համար գանձվում է 5.000 դրամ։
  • Հավելյալ մահճակալ – 10.000 դրամ։
  • Ճաշ – 1 անձ – 5000 դրամ
  • Ընթրիք – 1 անձ – 4000 դրամ
  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00
Related