Ծաղկահովիտ հյուրանոցային համալիր

Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոց
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր

«Ծաղկահովիտ» հյուրանոցային համալիրը տեղակայված է Ծաղկաձորի կենտրոնում «Կեչառիս» վանական համալիրի և ճոպանուղու միջև` ծաղկաձորյան գողտրիկ մի անկյունում, որտեղ բնությունը գերում է իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ:
Համալիրը հատուկ կառուցված է բնությանը հնարավորինս մոտ ու գրավիչ մի վայրում:
Ծաղկահովիտ հյուրանոցային համալիրի շրջակայքն ունի անվանը համապատասխան բնություն, և տարվա ցանկացած եղանակին գեղեցիկ է յուրովի: Հյուրանոցի շրջակայքը գարնանը հիրավի վերածվում է ծաղիկների հովտի՝ ծաղկահովիտի, որտեղ գարնանային գունագեղ ծաղիկները, հազվադեպ հանդիպող բույսերն ու դեղաբույսերը, հարևանությամբ հոսող Տանձաղբյուրի քաղցրահնչյուն ձայնը ավետում են բնության զարթոնքը: Այս հյուրանոցային համալիրն այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են ստեղծագործել կամ իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում և միաժամանակ լինել հարմարավետ ու գեղեցիկ միջավայրում:
Այստեղ մատուցվող ծառայությունների որակը չի զիջում հայաստանյան այլ համալիրներին. կարելի է վայելել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ սպասարկում` Հայաստանի և Ծաղկաձորի համանման այլ հաստատությունների համեմատ բավականին մատչելի գներով:
«Ծաղկահովիտ» շենքային համալիրն ունի ինտերիերի գեղեցիկ լուծումներ և հանգստացնող հաճելի միջավայր, ապահովված է տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով, WiFi ինտերներով, արբանյակային և տեղական հեռուստատեսությունով, միջազգային հեռախոսակապով:

Լրացուցիչ ծառայություններ`

  • Ինտերնետ
  • Մեքենաների կայանատեղի
  • Հավելյալ մահճակալ – 7 000 դրամ
  • Ճաշ 1 անձի համար – 3 000 դրամ
  • Ընթրիք 1 անձի համար – 2 000 դրամ
  • Նախաճաշ 1 անձի համար – 2 000 դրամ
  • Ժամանում 14:00
  • Մեկնում 12:00
Համարի տեսակը Անձ․ քանակ 08․01 – 29․12
BB
Ստանդարտ 1 10 000
Ստանդարտ 2 15 000
Կիսալյուքս 1 19 000
Կիսալյուքս 2 25 000
Դաբլ դե Լյուքս 1 14 000
Դաբլ դե Լյուքս 2 20 000
Կիսալյուք երկու ննջարանով 4 35 000
Լյուքս 2 35 000

Արժեքները ենթակա են փոփոխման

Արժեքները ենթակա են փոփոխման՝ կախված սեզոնային ծանրաբեռնվածությունից։ Մանրամասն տեղեկությունների համար, խնդրում ենք կապ հաստատել գրասենյակի հետ։

Մոտակա հյուրանոցներ