Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր

Ծաղկահովիտ հյուրանոցային համալիր
Ոսկու աշխարհ հանգստյան տուն

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55կմ հեռավորության վրա:
Եվ այսպես. շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների մարզահամալիրն այսօր էլ համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հյուրանոցը օղակող հիասքանչ պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է թե’ ընտանեկան հանգստի, թե’ գործարար հանդիպումների և թե’ ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար:
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար:
Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:
Հյուրանոցի սիրալիր և մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող աշխատակազմը իր հյուրերին դիմավորում և ճանապարհում է սպասարկման ամենաբարձր մակարդակով:

Լրացուցիչ ծառայություններ`

  • Լյուքս սենյակի արժեքը ներառում է լողավազանի 4 տոմսեր ամեն օր
  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00
Սենյակի տիպը BB FB
Մեկտեղանի (1 անձ) 16 000 22 000
Երկսենյականոց (2 անձ) 28 000 39 000
Լյուքս (4 անձ) 77 000 99 000

Արժեքները ենթակա են փոփոխման

Արժեքները ենթակա են փոփոխման՝ կախված սեզոնային ծանրաբեռնվածությունից։ Մանրամասն տեղեկությունների համար, խնդրում ենք կապ հաստատել գրասենյակի հետ։

Մոտակա հյուրանոցներ