Մի գավաթ սուրճ՝ Ռիմա Խաչատրյանի հետ
«Մի գավաթ սուրճ» հաղորդման հյուրն է Rima Travel տուրիստական գործակալության հիմնադիր Ռիմա Խաչատրյանը


«Rima travel» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը նշեց՝ վերջին տարիներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների նախընտրությունները մի փոքր փոխվել են:
«Նախորդ տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկները առավել շատ նախընտրում էին Նորավանք, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ, Սատանի կամուրջ ուղղությունները, սակայն այս տարի մի փոքր այլ է: Զբոսաշրջիկները նախընտրում են դեպի Սևան, Դիլիջան, Ծաղկաձոր ուղղությունները, ինչպես նաև Լոռին, որն այս տարի շատ ավելի ակտիվ է, քան նախորդ տարիներին»,- նշեց տուրիստական գործակալության տնօրենը:
Ռիմա Խաչատրյանը ընդգծեց՝ զբոսաշրջիկները տարբեր են և նախընտրությունները ևս տարբեր են, սակայն վերջին տարիներին բավականին մեծացել է արկածային և էքստրեմալ հանգիստը նախընտրող զբոսաշրջիկների թիվը:Ըստ գործակալության տնօրենի՝ նախորդ տարիների համեմատ ավելացել է Եվրոպայից ժամանող զբոսաշրջիկների թիվը:
Գայանե Գաբոյան
Արմենպրես
«Մի գավաթ սուրճ» հաղորդման հյուրն է Rima Travel տուրիստական գործակալության հիմնադիր Ռիմա Խաչատրյանը
«Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն Ռիմա Խաչատրյանը, հանրային կարծիքի ուսումնասիրման և գնահատման արդյունքում…
Ռիմա Թրավելը, Մայիսի 20-21 մասնակցեց Աֆրիկայի զբոսաշրջային ֆոռումի (Africa Tourism Forum 2024), որ տեղի է ունեցել Շարմ էլ Շեյխում։
Աղվերանում Ռիմա Թրավելը կազմակերպեց Արայիկ Համբարձումյանի մենահամերգը:
Այսպես Ռիմա Թրավելը նշեց իր 17 ամյակը՝ Ծաղկաձորի Մուլտի Ռեստ Հաուս հյուրանոցում…
Ահա թե ինչպես են անցնում Ռիմա Թրավելի կազմակերխած յուրաքանչյուր միջոցառում…