
«Ալպինա» հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքում՝ Ծաղկաձորում:
Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ «Ալպինա» հանգստյան տունը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին: Պարզապես զբոսնելով Ձեր մտերիմների հետ՝ Դուք ոչ միայն գերագույն հաճույք կստանաք, այլև Ձեզ համար կբացահայտեք նոր հորիզոններ, ինչու չէ, նաև՝ նոր նախասիրություններ:

















