Ջերմուկի «Արարատ» առողջարանը նրանց համար է, ովքեր որոշել են համատեղել հանգիստն ու բուժումը:
Արդյունավետ բուժում, հարմարավետ հանգիստ ու բովանդակալից ժամանց. հակիրճ այսպես կարելի է բնութագրել «Արարատ» առողջարանի գործունեության ուղղությունները:
Հայտնի է, որ բուժումը Ջերմուկի առողջարաններում հասանելի է և արդյունավետ:
Հասանելի է, քանի որ գները Հայաստանում առողջարանային բուժման համար առայժմ ավելի ցածր են, քան արտասահմանում:
Արդյունավետ է, քանի որ առողջարաններում բուժումը, բացի սովորական բուժման մեթոդներից, ենթադրում է նաև բնական բուժական գործոնների օգտագործումը, ինչպես օրինակ՝ հանքային ջուրը և բարենպաստ կլիման: Եվ վերջապես` առողջարանային քաղաք Ջերմուկում գտնվելը թույլ է տալիս փոխել ամենօրյա կենցաղային պայմանները կամ դուրս գալ հիվանդանոցային պայմաններից, ինչը հանդիսանում է հոգեբանական կարևոր գործոն առողջական վիճակի բարելավման համար:
Լրացուցիչ ծառայություններ`
- Wi Fi ինտերնետ
- Մինչև 6 տարեկան 1 երեխան` անվճար
- մինչև 6 տարեկան երկու երեխաների համար՝ 6 000 դրամ
- Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 6 000 դրամ
- Ժամանում` 14:00
- Մեկնում` 12:00
Համարի Տեսակը | 06.01 – 30.04 01.10 – 29.12 BB |
01.05 – 14.06 16.09 – 30.09 BB |
15.06 – 15.09 BB |
Ստանդարտ մեկտեղանի | 19 900 | 23 900 | 27 000 |
Ստանդարտ երկտեղանի | 25 900 | 29 900 | 33 000 |
Դելյուքս մեկտեղանի | 26 900 | 31 900 | 36 000 |
Դելյուքս երկտեղանի | 32 900 | 37 900 | 42 000 |
Սյուիթ երկտեղանի | 39 000 | 44 000 | 48 000 |
Ընտանեկան (4 անձի համար) | 59 000 | 71 000 | 79 000 |
Քոթեջ (6 անձի համար) | 64 000 | 78 000 | 84 000 |