Արթուրս Աղվերան Ռեզորթ

Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոց

Երևանից 55կմ. հեռավորության վրա է գտնվում “Արթուրս Աղվերան Ռեզորթ” հյուրանոցային համալիրը, որը հանգրվանել է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում:

Մեզ մոտ հյուրընկալվելիս Դուք կվայելեք լեռնային թարմ օդը և Դալար գետի կարկաչը: Ձեզ համար` հեռու աշխատանքային խնդիրներից և առօրյա հոգսերից, իրենց դռները կբացեն 60 հարմարավետ և բարձրակարգ համարներ, որոնք տեղակայված են ավստրիական շալե ոճով կառուցված 5 մասնաշենքերում, որը ստեղծում է հրաշալի ալպիական գյուղի տպավորություն: Ձեր տրամադրության տակ են մարզասրահը, լողավազանները, բիզնես հնարավորությունները, ռեստորանը և բարը:

Հյուրանոցը սպասում է Ձեզ` նվիրելու հաճելի հանգիստ և անմոռանալի պահեր: Տարվա ցանկացած եղանակին, լինի դա շոգ ամառ կամ ցուրտ ձմեռ, հյուրերին միշտ սպասում է ջերմ հյուրընկալություն, բարձրակարգ սպասարկում և ուշադիր անձնակազմ:

Լրացուցիչ ծառայություններ`

  • Լողավազան
  • Սաունա
  • Մարզասրահ
  • Մանկական խաղասենյակ
  • Ժամանում` 14:00
  • Մեկնում` 12:00
Համարի տեսակը 01.06 – 15.08
HB
Double 54 000
Twin 54 000

Արժեքները ենթակա են փոփոխման

Արժեքները ենթակա են փոփոխման՝ կախված սեզոնային ծանրաբեռնվածությունից։ Մանրամասն տեղեկությունների համար, խնդրում ենք կապ հաստատել գրասենյակի հետ։

Մոտակա հյուրանոցներ