
Էվերեստ հանգստյան գոտին գտնվում է Ծաղկաձոր քաղաքում։ Առաջարկում ենք երկհարկանի ստանդարտ քոթեջներ՝ նախատեսված առավելագույնը 6 անձի համար: Քոթեջի առաջին հարկում կա հյուրասենյակ խոհանոցով և սանհանգույց, իսկ երկրորդ հարկում՝ առանձին 2 ննջասենյակ։ Հյուրերը կարող են անվճար օգտվել ինտերնետից, ավտոկայանատեղիից, խորովածի պարագաներից և տաղավարներից: Հանգստյան գոտուց մինչև Զվարթնոց միջազգային օդանավակայան հեռավորությունը 51 կմ է:

















