
Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցը գտնվում է հենց Ջերմուկ քաղաքի սրտում, հայտնի հանքային ջրերի ըմպելասրահին կից: Հյուրանոցը կառուցված և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, առկա են բոլոր հարմարությունները հյուրերի հանգստի, ինչու չէ, նաև աշխատանքի համար:
Հյուրանոցի շենքը կառուցված է հայկական ավանդական վարդագույն տուֆով։ Իսկ հյուրանոցի ժամանակակից դիզայնը լիովին ներդաշնակության մեջ է գտնվում բնության հետ։































