
Լոռի Բերդ հյուրանոցային համալիրն Ստեփանավանում հանգիստը կազմակերպելու լավագույն վայրերից մեկն է: Հյուրանոցային մասնաշենքը տեղակայված է քաղաքի կենտրոնում, իսկ քոտեջային տնակները` անտառապատ տարածքում, որի մաքուր օդն առավել առողջարար է շնչառական խնդիրներ ունեցողնեի համար: Մի կողմից սոճիների արահետը, մյուս կողմից՝ արծաթե ղողանջով հոսող գետակը` վեր բարձրացող արահետներով ուղեկցում են Ձեզ դեպի Բազումյան լեռնաշղթա, որը հիասքանչ արշավների հնարավոր տարածք է: Սոճուտների արահետում դուք կարող եք վայելել սոճիների բուժիչ օդը և ամբողջովին կտրվել քաղաքային թոհուբոհից: Հանգրվանելով «Լոռի բերդ» հյուրանոցային համալիրում, դուք կարող եք զովանալ, հիանալ լոռվա չնաշխարհիկ բնությամբ և համտեսել լոռվա անուշահամ ուտելիքներ: «Լոռի բերդ» հյուրանոցային համալիր իր բարձրաճաշակ ինտերիերով, նրբաճաշակ կահավորանքով և ջերմ հյուրընկալությամբ գրավում է գործնական, ընտանեկան և ընկերական հանգստի նպատակով Ստեփանավան ժամանած տարբեր զբոսաշրջիկների: «Լոռի բերդ» հյուրանոցային համալիրի հարմարավետ պայմանները և հյուրընկալ անձնակազմը կօգնեն ձեզ լիարժեք հանգստանալ:



























