Լոռի Բերդ

  1. Գլխավոր
  2. Հայաստանի հյուրանցներ
  3. Ստեփանավան
  4. Լոռի Բերդ
Գրիգ Հաուս Էկո Ռեզորթ
ԼՈՌԻ հանգստյան տուն

Լոռի Բերդ հյուրանոցային համալիրն Ստեփանավանում հանգիստը կազմակերպելու լավագույն վայրերից մեկն է: Հյուրանոցային մասնաշենքը տեղակայված է քաղաքի կենտրոնում, իսկ քոտեջային տնակները` անտառապատ տարածքում, որի մաքուր օդն առավել առողջարար է շնչառական խնդիրներ ունեցողնեի համար: Մի կողմից սոճիների արահետը, մյուս կողմից՝ արծաթե ղողանջով հոսող գետակը` վեր բարձրացող արահետներով ուղեկցում են Ձեզ դեպի Բազումյան լեռնաշղթա, որը հիասքանչ արշավների հնարավոր տարածք է: Սոճուտների արահետում դուք կարող եք վայելել սոճիների բուժիչ օդը և ամբողջովին կտրվել քաղաքային թոհուբոհից: Հանգրվանելով «Լոռի բերդ» հյուրանոցային համալիրում, դուք կարող եք զովանալ, հիանալ լոռվա չնաշխարհիկ բնությամբ և համտեսել լոռվա անուշահամ ուտելիքներ: «Լոռի բերդ» հյուրանոցային համալիր իր բարձրաճաշակ ինտերիերով, նրբաճաշակ կահավորանքով և ջերմ հյուրընկալությամբ գրավում է գործնական, ընտանեկան և ընկերական հանգստի նպատակով Ստեփանավան ժամանած տարբեր զբոսաշրջիկների: «Լոռի բերդ» հյուրանոցային համալիրի հարմարավետ պայմանները և հյուրընկալ անձնակազմը կօգնեն ձեզ լիարժեք հանգստանալ:

Լրացուցիչ ծառայություններ`

  • Wi-Fi ինտերնետ կապ
  • Ավտոկայանատեղի
  • Մինչև 3 տարեկան երեխաների կացությունը անվճար է
  • 3 – 10 տ. երեխաների կացության համար 50% զեղչ
  • Ժամանում՝ 14։00
  • Մեկնում՝ 12։00

Քոթեջի Տեսակը

08.01 – 29.12
FB

Քոթեջ – 4 անձի համար 52 000
Քոթեջ – 2 անձ համար 26 000
Քոթեջ – 3 անձի համար 39 000
Քոթեջ – 1 անձի արժեք 13 000

Համարի Տեսակը

08.01 – 29.12
BB

Երկտեղանոց 18 000
Չորստեղանոց 36 000
Լյուքս երկտեղանոց 19 000
Լյուքս չորստեղանոց 38 000

Մոտակա հյուրանոցներ

Մեր լավագույն մասնագետները կկազմակերպեն Ձեր հանգիստը հաշված րոպեներում։