
HOVER բուտիկ հյուրանոց և ռեստորանը գտնվում է գեղեցիկ Դիլիջան քաղաքում, բարձրադիր վայրում, որտեղից երևում են Դիլիջանի անտառածածկ տարածքները: Հովեր հյուրանոցը կառուցված է յուրահատուկ դիզայներական ոճով, որն ըստ արժանագույնի կգնահատեն մեր նրբանկատ հյուրերը: Սենյակներն ունեն նաև յուրահատուկ դիզայներական լուծումներ և բոլորը տարբեր են, ուստի ամեն անգամ մեկ այլ սենյակում հանգստանալիս հյուրերը կունենան տարբեր տպավորություններ: Հովեր Հյուրանոցն ունի բացօթյա կայանատեղի երեք շենքերի միջև։





