ԿԵՉԱՌԻՍ հյուրանոցային համալիրը տեղակայված է մայրաքաղաքից 55 կմ հեռավորության վրա, Ծաղկաձորում: Մաքուր օդը և հիանալի կլիման դարձնում են այս վայրը դրախտային, ինչպես ամռանը, այնպես էլ ձմռան ամիսներին:
Հյուրանոցից 5 րոպե քայլելով Դուք կարող եք հասնել XI դարի հայտնի Կեչառիս վանական համալիր, իսկ 5 րոպե վարելով ավտոմեքենա՝ ճոպանուղի: Հարմարության համար հյուրանոցից յուրաքանչյուր 30 րոպեն մեկնում է երթուղային մեքենա:
Ձեր տրամադրության տակ են 35 հարմարավետ սենյակները և 4 քոթեջներ, որոնցից մեծ մասը ունեն պատշգամբ և բոլորը՝ հիանալի տեսարան դեպի քաղաք և սարերը:
Նվաճեք այս սարերը տարվա բոլոր եղանակներին՝ Կեչառիսի հետ:
Լրացուցիչ ծառայություններ`
- Wi-Fi ինտերնետ
- Մինչև 6 տ երեխայի կացությունը անվճար է
- 6-12 տարեկան երեխանների հավելյալ մահճակալի արժեքն է 5 000 դրամ
- Սաունա, բոուլինգ և բիլիարդ,
- Սրճարան Jazzve
- Ուկրաինական ռեստորան
- Ժամանում՝ 14:00
- Մեկնում՝ 12:00
Համարի տեսակը | 15.01 – 29.12 HB |
Ստանդարտ երկտեղանի | 36 000 |
Դուպլեքս | 36 000 |
Դելյուքս երկտեղանի | 40 000 |