Մարիա հանգստյան տունը գտնվում է Սևան քաղաքում՝ Սևանա լճի ափին: Հանգստյան տան բոլոր 50 սենյակները կահավորված և հագեցված են անհրաժեշտ հարմարություններով:
Սենյակներից դուրս` հյուրերը կարող են վայելել իրենց հանգիստը լողավազանում կամ լողափին` բացօթյա վոլեյբոլ կամ բիլիարդ խաղալով: Երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին դուր կգա մանկական խաղահրապարակը: Հանգստյան տնից ոտքով կարելի է հասնել լողափ մի քանի րոպեում: Երեկոյան ժամերին ռեստորանները, ուր պատրաստվում և մատուցվում են ազգային և օտարերկրյա ուտեստներ, սրճարաններն ու բարը ստեղծում են հաճելի, տրամադրող մթնոլորտ:
Լրացուցիչ ծառայություններ`
- մինչև 6 տարեկան երեխանները անվճար,
- 6-12 տարեկան երեխանները 10 000 դրամ:
- Ժամանում՝ 14։00
- Մեկնում՝ 12։00
Համարի տեսակը | 15.07–31.08 FB |
01.06–15.07 01.09–30.09 FB |
Մեկտեղանոց | 28 000 | 20 000 |
Երկտեղանոց | 40 000 | 30 000 |
Երեք տեղանոց | 60 000 | 45 000 |
Չորս տեղանոց | 75 000 | 59 000 |
Հինգ տեղանոց | 90 000 | 70 000 |
Վեց տեղանոց | 105 000 | 80 000 |
Յոթ տեղանոց | 115 000 | 89 000 |