Մուլտի Ռեստ Հաուս հյուրանոցային համալիր

Թեղենիս հանգստյան տուն
Հյուրանոց Ռոսիա

2007թ․-ին հիմնադրված «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրը գտնվելով Ծաղկաձոր կուրորտային քաղաքում և շրջապատված լինելով ծաղկաձորյան խիտ անտառներով, դրախտային վայր է բնության գեղեցկությունն ու բարձրակարգ հանգիստը գնահատողների համար: Հյուրանոցը գտնվում է ճոպանուղուց 1 կմ հեռավորության վրա: Այստեղ կարելի է հանգստանալ տարվա ցանկացած եղանակին:
Հյուրանոցն առաջարկում է ժամանցային և սպորտային ծառայությունների լայն ընտրանի` լողավազան, մինի ֆուտբոլի դաշտ, բասկետբոլ, կինոդահլիճ և այլն: Տեխնիկապես հագեցած կոնֆերենց դահլիճը լիովին համապատասխանում է գործարար միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ պահանջներին:
Հյուրանոցը կատարյալ վայր է նաև ընտանեկան հանգիստը նախընտրողների համար։ Այն իր հյուրերին առաջարկում է ոչ միայն հյուրանոցային համարներ կամ հարմարավետ երկհարկանի և եռահարկ քոթեջներ, այլ նաև ընտանեկան ապարտամենտներ: Ստեղծված են պայմաններ նաև երեխաների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար` մանկական խաղահրապարակ, մինի ակումբ և այլն:
«Մուլտի Ռեստ Հաուս»-ի բարեհամբյուր անձնակազմը իր միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկմամբ յուրաքանչյուր հյուրի ցուցաբերում է անհատական մոտեցում՝ հաճախորդներին համարելով իրենց հյուրերը, որոնք մշտապես հեռանում են անմոռանալի տպավորություններով և կրկին վերադառնալու ակնկալիքով։

Լրացուցիչ ծառայություններ`

  • Լողավազան ( 10:00 – 22:00 )
  • Մարզասրահ ( 10:00 – 22:00 )
  • Սեղանի թենիս
  • Wi-Fi Internet
  • Մանկական սենյակ 3 – 10 տարեկան երեխաների համար ( 10:00 – 23:00 )
  • Խաղահրապարակներ
  • Փոխադրամիջոց դեպի ճոպանուղի
  • Ավտոկանգառ
  • Հավելյալ մահճակալ (ծալովի)՝ 10 000 դրամ
  • Երեխաների մահճակալ մինչև 6 տարեկան` անվճար է
  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00
Համարի տեսակը 15․06 – 15․09
15․12 – 15․03
 

 

Գլխավոր շենք

Մեկտեղանի Ստանդարտ 35 000
Երկտեղանի Ստանդարտ 40 000
Դասական 50 000
Դելյուքս 60 000
Ստուդիո 60 000
Լյուքս 100 000
Ապարտամենտներ Ապարտամենտներ 80 000
 

 

Վիլլաներ

Վիլլա 4 տեղ․ ՆՈՐ 120 000
Վիլլա 4 տեղ․ 80 000
Վիլլա 6 տեղ․ 100 000
Վիլլա 10 տեղ․ 150 000

Արժեքները ենթակա են փոփոխման

Արժեքները ենթակա են փոփոխման՝ կախված սեզոնային ծանրաբեռնվածությունից։ Մանրամասն տեղեկությունների համար, խնդրում ենք կապ հաստատել գրասենյակի հետ։

Մոտակա հյուրանոցներ