Մուլտի Ռեստ Հաուս հյուրանոցային համալիր

Կեչառիս հյուրանոց
Նուռ հյուրանոց

2007թ․-ին հիմնադրված «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրը գտնվելով Ծաղկաձոր կուրորտային քաղաքում և շրջապատված լինելով ծաղկաձորյան խիտ անտառներով, դրախտային վայր է բնության գեղեցկությունն ու բարձրակարգ հանգիստը գնահատողների համար: Հյուրանոցը գտնվում է ճոպանուղուց 1 կմ հեռավորության վրա: Այստեղ կարելի է հանգստանալ տարվա ցանկացած եղանակին:
Հյուրանոցն առաջարկում է ժամանցային և սպորտային ծառայությունների լայն ընտրանի` լողավազան, մինի ֆուտբոլի դաշտ, բասկետբոլ, կինոդահլիճ և այլն: Տեխնիկապես հագեցած կոնֆերենց դահլիճը լիովին համապատասխանում է գործարար միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ պահանջներին:
Հյուրանոցը կատարյալ վայր է նաև ընտանեկան հանգիստը նախընտրողների համար։ Այն իր հյուրերին առաջարկում է ոչ միայն հյուրանոցային համարներ կամ հարմարավետ երկհարկանի և եռահարկ քոթեջներ, այլ նաև ընտանեկան ապարտամենտներ: Ստեղծված են պայմաններ նաև երեխաների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար` մանկական խաղահրապարակ, մինի ակումբ և այլն:
«Մուլտի Ռեստ Հաուս»-ի բարեհամբյուր անձնակազմը իր միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկմամբ յուրաքանչյուր հյուրի ցուցաբերում է անհատական մոտեցում՝ հաճախորդներին համարելով իրենց հյուրերը, որոնք մշտապես հեռանում են անմոռանալի տպավորություններով և կրկին վերադառնալու ակնկալիքով։

Լրացուցիչ ծառայություններ`

  • Լողավազան ( 10:00 – 22:00 )
  • Մարզասրահ ( 10:00 – 22:00 )
  • Սեղանի թենիս
  • Wi-Fi Internet
  • Մանկական սենյակ 3 – 10 տարեկան երեխաների համար ( 10:00 – 23:00 )
  • Խաղահրապարակներ
  • Փոխադրամիջոց դեպի ճոպանուղի
  • Ավտոկանգառ
  • Հավելյալ մահճակալ (ծալովի)՝ 10 000 դրամ
  • Երեխաների մահճակալ մինչև 6 տարեկան` անվճար է
  • Ժամանում՝ 14:00
  • Մեկնում՝ 12:00
Համարի տեսակը 15.01 – 29.12
BB
Ստանդարտ երկտեղանի 40 000
Կլասսիկ Սյուիթ 50 000
Դելյուքս 60 000
Ստուդիո 60 000
Լյուքս (4 անձ) 100 000
Ապարտամենտ (4 անձ) 80 000
Քոթեջ (4 անձ) 100 000
Քոթեջ (6 անձ) 120 000
Քոթեջ (10 անձ) 150 000

Արժեքները ենթակա են փոփոխման

Արժեքները ենթակա են փոփոխման՝ կախված սեզոնային ծանրաբեռնվածությունից։ Մանրամասն տեղեկությունների համար, խնդրում ենք կապ հաստատել գրասենյակի հետ։

Մոտակա հյուրանոցներ