
Սայա հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր առողջարանային քաղաքի հենց սրտում: Հյուրանոցն առաջարկում է շքեղ կահավորված սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով:
Հյուրերի տրամադրության տակ են հետևյալ անվճար ծառայությունները՝ լողավազան, մարզասրահ, մանկական սրահ, սեղանի թենիս, կինոսրահ, ինտերնետ և ավտոկայանատեղ: Հյուրերը կարող են նաև օգտվել հետևյալ վճարովի ծառայություններից` շոգեբաղնիք, բիլիարդ, բար, խորհրդակցությունների սրահ:
Հյուրանոցը ապահովում է նաև հյուրերի տեղափոխումը դեպի ճոպանուղի:



































