
«Սոճուտ» հանգստյան տունը գտնվում է Հայաստանի հանրապետության Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա` եղևնիների ու սոճիների բնական անտառում:
Հանգստյան տունը Վանաձոր քաղաքից գտնվում է 24 կմ դեպի հյուսիս, իսկ Ստեփանավան քաղաքից 14 կմ դեպի հարավ հեռավորության վրա` Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջին:
Ամռանը կլիման զով է, ձմռանը` մեղմ:
Հանգստյան տան անմիջական հարևանությամբ է գտնվում հանրապետության ամենագեղեցիկ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որը հայտնի է իր բազմազան և յուրահատուկ ծառատեսակներով:






















