Սոճուտ հանգստյան տուն

ԼՈՌԻ հանգստյան տուն

«Սոճուտ» հանգստյան տունը գտնվում է Հայաստանի հանրապետության Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա` եղևնիների ու սոճիների բնական անտառում:
Հանգստյան տունը Վանաձոր քաղաքից գտնվում է 24 կմ դեպի հյուսիս, իսկ Ստեփանավան քաղաքից 14 կմ դեպի հարավ հեռավորության վրա` Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջին:
Ամռանը կլիման զով է, ձմռանը` մեղմ:
Հանգստյան տան անմիջական հարևանությամբ է գտնվում հանրապետության ամենագեղեցիկ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որը հայտնի է իր բազմազան և յուրահատուկ ծառատեսակներով:

Լրացուցիչ ծառայություններ`

  • Wi-Fi ինտերնետ կապ
  • Վոլեյբոլի և ֆուտբոլի դաշտեր
  • Խաղասրահ /սեղանի թենիս, բատուտ, կարաոկե, Nintendo Wii/
  • Երեխաների խաղահրապարակ
  • Ավտոկայանատեղի
  • Մինչև 2 տ․ երեխաների համար՝ անվճար
  • 3-6 տ. երեխաների համար՝ 7 000 դրամ
  • Հավելյալ մահճակալ՝ 9 000 դրամ
  • Ժամանում` 14:00
  • Մեկնում` 12:00
Սենյակների Տեսակը BB HB
Մեկտեղանի Ստանդարտ 20 000 25 000
Մեկտեղանի Երկտեղանի 40 000 50 000

Արժեքները ենթակա են փոփոխման

Արժեքները ենթակա են փոփոխման՝ կախված սեզոնային ծանրաբեռնվածությունից։ Մանրամասն տեղեկությունների համար, խնդրում ենք կապ հաստատել գրասենյակի հետ։

Մոտակա հյուրանոցներ