«Ծաղկահովիտ» հյուրանոցային համալիրը տեղակայված է Ծաղկաձորի կենտրոնում «Կեչառիս» վանական համալիրի և ճոպանուղու միջև` ծաղկաձորյան գողտրիկ մի անկյունում, որտեղ բնությունը գերում է իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ:
Համալիրը հատուկ կառուցված է բնությանը հնարավորինս մոտ ու գրավիչ մի վայրում:
Ծաղկահովիտ հյուրանոցային համալիրի շրջակայքն ունի անվանը համապատասխան բնություն, և տարվա ցանկացած եղանակին գեղեցիկ է յուրովի: Հյուրանոցի շրջակայքը գարնանը հիրավի վերածվում է ծաղիկների հովտի՝ ծաղկահովիտի, որտեղ գարնանային գունագեղ ծաղիկները, հազվադեպ հանդիպող բույսերն ու դեղաբույսերը, հարևանությամբ հոսող Տանձաղբյուրի քաղցրահնչյուն ձայնը ավետում են բնության զարթոնքը: Այս հյուրանոցային համալիրն այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են ստեղծագործել կամ իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում և միաժամանակ լինել հարմարավետ ու գեղեցիկ միջավայրում:
Այստեղ մատուցվող ծառայությունների որակը չի զիջում հայաստանյան այլ համալիրներին. կարելի է վայելել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ սպասարկում` Հայաստանի և Ծաղկաձորի համանման այլ հաստատությունների համեմատ բավականին մատչելի գներով:
«Ծաղկահովիտ» շենքային համալիրն ունի ինտերիերի գեղեցիկ լուծումներ և հանգստացնող հաճելի միջավայր, ապահովված է տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով, WiFi ինտերներով, արբանյակային և տեղական հեռուստատեսությունով, միջազգային հեռախոսակապով:
Լրացուցիչ ծառայություններ`
- Ինտերնետ
- Մեքենաների կայանատեղի
- Հավելյալ մահճակալ – 7 000 դրամ
- Ճաշ 1 անձի համար – 3 000 դրամ
- Ընթրիք 1 անձի համար – 2 000 դրամ
- Նախաճաշ 1 անձի համար – 2 000 դրամ
- Ժամանում 14:00
- Մեկնում 12:00
Համարի տեսակը | Անձ․ քանակ | 08․01 – 29․12 BB |
Ստանդարտ | 1 | 10 000 |
Ստանդարտ | 2 | 15 000 |
Կիսալյուքս | 1 | 19 000 |
Կիսալյուքս | 2 | 25 000 |
Դաբլ դե Լյուքս | 1 | 14 000 |
Դաբլ դե Լյուքս | 2 | 20 000 |
Կիսալյուք երկու ննջարանով | 4 | 35 000 |
Լյուքս | 2 | 35 000 |