Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55կմ հեռավորության վրա:
Եվ այսպես. շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների մարզահամալիրն այսօր էլ համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հյուրանոցը օղակող հիասքանչ պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է թե’ ընտանեկան հանգստի, թե’ գործարար հանդիպումների և թե’ ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար:
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար:
Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:
Հյուրանոցի սիրալիր և մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող աշխատակազմը իր հյուրերին դիմավորում և ճանապարհում է սպասարկման ամենաբարձր մակարդակով:
Լրացուցիչ ծառայություններ`
- Լյուքս սենյակի արժեքը ներառում է լողավազանի 4 տոմսեր ամեն օր
- Ժամանում՝ 14:00
- Մեկնում՝ 12:00
Սենյակի տիպը | BB | FB |
Մեկտեղանի (1 անձ) | 16 000 | 22 000 |
Երկսենյականոց (2 անձ) | 28 000 | 39 000 |
Լյուքս (4 անձ) | 77 000 | 99 000 |