Ծաղկաձորի ստեղծագործական տուն հյուրանոցային համալիրը ունի ուրույն տեղ` զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հովեկների հանգստի բովանդակալից կազմակերպման, գիտաժողովների ու սեմինար խորհրդակցությունների մասնակիցների ընդունման և համալիր ծառայությունների մատուցման բնագավառում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնք միացման հատվածներում ձևավորում են ընդարձակ սրահներ ու մույթեր: Ննջարանային մասնաշենքերը հյուսիսից և հարավից գոտեվորված են պատշգամբներով` բոլոր սենյակների համար ապահովվելով հարմարավետ լոջաներ:
Շինությունը տեղադրված է արևմուտքից արևելք երկայնքով, հարավից հարում է բնական անտառին, իսկ մնացած բոլոր կողմերին կից տարածքները բարեկարգված ու հարդարված են:
Լրացուցիչ ծառայություններ`
- Հավելյալ մահճակալ – 7 000 դրամ
- Մինչև 2 տարեկանը երեխաների կացությունը անվճար է (առանց սենյակում և ճաշարանում առանձին տեղ հատկացման)
- 2-6 տարեկան երեխաների կացությունը (3 անգամյա սնունդ) 5 500 դրամ է
- 6-10 տարեկան երեխաների կացությունը (3 անգամյա սնունդ) 6 000 դրամ է
- Ժամանում՝ 13:00
- Մեկնում՝ 12:00
Համարների Տեսակը | Ցածր սեզոն 07.01 – 30.06 01.09 – 30.12 FB |
Բարձր սեզոն 01.07 – 31.08 FB |
Մեկ տեղանոց ստանդարտ | 16.000 | 22.000 |
Երկտեղանոց ստանդարտ | 22.000 | 28.000 |
Երկտեղանոց լյուքս | 31.000 | 40.000 |
Երեք տեղանոց կիսալյուքս | 33.000 | 42.000 |
Չորս տեղանոց լյուքս | 48.000 | 58.000 |
Չորս տեղանոց ապարտամենտ | 53.000 | 62.000 |