Թուֆենկյան Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոց

Սևանի Գլաձոր հանգստյան համալիր

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը կառուցված է Ծափաթաղ գյուղի գեղատեսիլ համայնապատկերին: Վերջինս Սևանա լճի ափին գտնվող փոքրիկ գյուղ է, որտեղ զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ և գտնվում է Երևանից 126 կմ հյուսիս-արևելք: Հյուրանոցն ունի 34 սենյակ այդ թվում նաև ընդարձակ և շքեղ դուպլեքսներ և լյուքս համարներ:
Ծափաթաղի ջերմ կլիման ստեղծում է հանգստի համար անհրաժեշտ հիանալի պայմաններ և հյուրերը հնարավորություն ունեն իրենց հագիստը վայելելու աշխարհի ամենաբաձրադիր լճերից մեկի ափին: Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցն առաջարկում է ժամանցի լայն հնարավորություններ, ինպիսիք են բիլիարդը, բացօթյա լողավազանը, տաք լոգարանն ու սաունան և սեղանի թենիսը: Հյուրանոցն իր հաճելի հյուրասրահով իդեալական վայր է հանգիստն անցկացնելու համար այստեղ հյուրերը կարող են վայելել զվարճանքի համար նախատեսված տարբեր հարմարությունները, ընկողմանել նստելու համար նախատեսված տարածքում, լիցքաթափվել բացօթյա լողավազանին կից հանգստի տարածքում կամ էլ անցկացնել երեկոն Հայաստանի ամենաաստղաշատ երկնքի տակ:
Հյուրանոցի ռեստորանը մասնագիտացած է Սևանա լճի թարմ ձկներով պատրաստված ճաշատեսակների պատրաստման մեջ: Բացօթյա բակի ճաշասրահից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Սևանաի լիճն ու շրջակա բնաշխարհը:
Եթե Ձեզ անհրաժեշտ է հարմարավետ վայր հանգիստն անցկացնելու համար, ապա Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը կատարյալ ընտրություն է:

Լրացուցիչ ծառայություններ`

  • Հավելյալ մահճակալ՝ 6 000 դրամ
  • Լողավազան – անվճար
  • Սաունա՝ անվճար
  • Պինգ-պոնգ – ժամը 1 000 դրամ
  • Բիլիարդ – ժամը 2 000 դրամ
  • Ժամանում՝ 15։00
  • Մեկնում՝ 12։00
Համարի տեսակը 01.07-31.08
FB
01.04-30.06
01.09-31.10
FB
Մեկտեղանի փոքր,
լճի տեսարանով
30 000 24 000
Երկտեղանի փոքր,
լճի տեսարանով
36 000 30 000
Մեկտեղանի փոքր,
ուղիղ լճին նայող
40 000 34 000
Երկտեղանի փոքր,
ուղիղ լճին նայող
46 000 40 000
Մեկտեղանի մեծ 50 000 44 000
Երկտեղանի մեծ 56 000 50 000
Մեկտեղանի Դուպլեքս 50 000 44 000
Երկտեղանի Դուպլեքս 56 000 50 000
Լյուքս մեկտեղանի 64 000 58 000
Լյուքս երկտեղանի 70 000 64 000

Արժեքները ենթակա են փոփոխման

Արժեքները ենթակա են փոփոխման՝ կախված սեզոնային ծանրաբեռնվածությունից։ Մանրամասն տեղեկությունների համար, խնդրում ենք կապ հաստատել գրասենյակի հետ։

Մոտակա հյուրանոցներ