Հյուրանոցը գտնվում է Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջին, Ծաղկաձորի լեռնադահուկային համալիրի հարևանությամբ, ունի մուտք դեպի սահուղիներ և ճոպանուղի։ Alva Hotel & SPA-ն հարմարավետ քոթեջային հյուրանոց է, շրջապատված անտառներով, գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա, տարածքով հոսում է գետակ, կա փոքրիկ լճակ։ Հյուրանոցում առկա են հարմարավետ կիսալյուքս համարներ, լյուքս քոթեջներ, լողավազան, SPA ծառայություններ, Ռուսական և Ֆիննական շոգեբաղնիք, դահուկների վարձույթ։ Ռեստորանում մատուցվում են համեղ նախաճաշեր (շվեդական սեղան), ինչպես նաև կարելի է պատվիրել Հայկական և եվրոպական խոհանոցի բազմազան ուտեստներ, ճաշացուցակով։
Արժեքը ներառում է՝
- Նախաճաշ
- Երկկողմանի ուղևորափոխադրում
- Էքսկուրսիա՝ Կեչառիս Վանական համալիր
- Ճոպանուղի




































