«Վիկտորիա» մանկապատանեկան ճամբար․ Աղավնաձոր

դիտվել է 2,646 անգամ

$208,00

Հունիսի 8-ից

Վերոնշված արժեքները ենթակա են փոփոխման:
Արժեքները գործում են նախապես ամրագրելու դեպքում։

Մանրամասների համար զանգահարել՝ + 37443490409 ( նաև viber)

«Վիկտորիա» մանկապատանեկան ճամբարի ամառային ծրագիրն իրականացում է 2 մասով՝ մեծերի և փոքրերի խմբերի առաձնացմամբ։ Փոքրերի խմբում ներառվում են 6- 11 տարեկան երեխաները, մեծերի խմբում՝ 12-17 տարեկան դեռահասները։

Ամեն խմբի համար մշակված է հատուկ ծրագիր և գրաֆիկ՝ ըստ տարիքին համապատասխան գիտելիքների, հետաքրքրությունների և նախասիրությունների։

Ծրագրում ներառված են սպորտային, ինտելեկտուալ և մշակութային խաղեր և միջոցառումներ, թիմ բիլդինգներ, քվեստներ, արշավներ, սեմինար-քննարկումներ, հանդիպումներ։ Մեկ հերթափոխի (10 օր) համար նախատեսվում է անցկացնել միջինում 25 միջոցառում։ Ֆիզիկական և կրթական միջոցառումներն ու խաղերն ունենում են համավասարաչափ բախշվածություն։

Ռիմա Թրավելն հրավիրում է ամառային զվարճանքների վայր՝ ճամբար Աղավնաձորում: Այստեղ ձեր երեխաները ձեռք կբերեն անմոռանալի հիշողություններ, բազում ընկերներ, արկածներ և նոր գիտելիքներ:

Ճամբարում Ձեր երեխան կվայելի՝

  • Սպորտային, ինտելեկտուալ և մշակութային միջոցառումներ՝ արշավներով, խաղերով և ստեղծագործական պարապմունքներով։
  • Սոցիալական հմտությունների զարգացում և ինքնուրույնության ձևավորում։
  • Անհատական մոտեցմամբ ապահով միջավայր։

Ճամբարում՝

  • Ապահով և լիարժեք վերահսկվող տարածք։
  • Հարմարավետ սենյակներ՝ մինչև 4 երեխայի համար, որոնք ներառում են սանհանգույց և պատշգամբ՝ դեպի չքնաղ բնություն։
  • Ընդարձակ այգիներ, ինչպես նաև ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտեր։

Տեղակայված Աղավնաձորի գեղեցիկ բնության գրկում՝ այս ճամբարն ապահովում է անվտանգ, ինտերակտիվ և անմոռանալի փորձառություն:

Արժեքը ներառում է`

  • Երկկողմանի տեղափոխում բարձրակարգ ավտոբուսներով։
  • Օրը 4 անգամյա առողջարար սնունդ։
  • Ճամբարի ամբողջական ծրագիրը։

Եկեք միասին ստեղծենք այս ամռան լավագույն հուշերը Ձեր երեխայի համար:

Տևողություն10 օր / 9 գիշեր
Անձերի քանակը1
ՍնունդFB+

Ընտրել այլ տարբերակ