Դարերի ժառանգություն՝ Արարատից դեպի Սյունիք
դիտվել է 1,117 անգամ
Սկսած $260,00
Ռիմա Թրավելն առաջարկում է սուզվել պատմության մեջ և վայելել գեղեցիկը:
Օր 1
ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ՎԱՆՔ

Վայրը, որտեղ քրիստոնեությունն է ծագել է Հայաստանում։ Այս էքսկուրսիայի ընթացքում ամենամոտ կետից կվայելեք Արարատ լեռան ապշեցուցիչ տեսարանը։
ԳԻՆՈՒ ՀԱՄՏԵՍՈՒՄ

Արարատ լեռից կուղևորվենք կարմիր լեռների մարզ՝ Վայոց ձոր։ Մենք կայցելենք բազմաթիվ գինեգործարաններից մեկը, որտեղ կհամտեսենք տարբեր տեսակի գինիներ և կվայելենք շրջայց գործարանի տարածքում։
ՃԱՇ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

Հայկական հյուրասիրությունը և համեղ ուտեստներն՝ իր ամբողջ փառքով:
ՆՈՐԱՎԱՆՔ

Անհավանական տեսարաններ շուրջբոլորը․ խորհրդավոր կարմիր ժայռերի մեջ թաքնված Նորավանք վանական համալիրը (XIII դար) Հայաստանի ամենագեղեցիկ բնապատկերներից է։
ԳՈՐԻՍՈՒՄ

Գորիսում անցկացրած գիշերը՝ լեռան կիրճի հիասքանչ տեսարաններով և պայծառ աստղերով, անմոռանալի տպավորություն կթողնի:
Օր 2
ՆԱԽԱՃԱՇ

Հայկական նախաճաշը երբեք միայն չի սահմանափակվում սուրճով և սենդվիչներով… 😊
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ

Որոտան գետի կիրճի եզրին կանգնած, IX դարի վանքին հասնելու համար անհրաժեշտ է «թռչել» «ՏաԹևեր» ճոպանուղով, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղին (երկարությունը՝ 5700 մ, թռիչքի տևողությունը՝ 12 րոպե)։ Ուղևորության ընթացքում դուք կկարողանաք վայելել Հայաստանի (եթե ոչ աշխարհի) ամենագեղեցիկ վայրերից մեկի հիասքանչ տեսարանը:
ՃԱՇ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

Հայկական հյուրասիրությունը և համեղ ուտեստներն՝ իր ամբողջ փառքով:
ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ

Շաքին համարվում է Հայաստանի ամենագեղատեսիլ ջրվեժներից մեկը։ Ջրվեժը գոյանում է Շաքի գետի վրա՝ Որոտանի ավազանում, որը 18 մետր բարձրությունից թափվում է կիրճ։
ՎԵՐԱԴԱՐՁ ԵՐԵՎԱՆ

Տևողություն2 օր / 1 գիշեր
Գիդ - էքսկուրսավարի ծառայությունԱյո
ԿացությունԱյո
ՆախաճաշԱյո
Ճաշ2 հատ
Գինու համտեսումԱյո
Ճոպանուղու տոմսերԱյո
Ջուր տրանսպորտումԱյո
Ոգելից խմիչքներՈչ
Անձնական ծախսերՈչ
Ընտրել այլ տարբերակ








