Զգացեք Ամանորյա գիշերվա կախարդանքը Սանկտ Պետերբուրգում Ռիմա Թրավել տուրիստական գործակալության հետ: Ընկղմվեք քաղաքի շքեղության մեջ ՝ սկսած նրա պատմական ճարտարապետությունից մինչև վառ տոնակատարություններ: Վայելեք քաղաքի շլացուցիչ կերպարներով և ջերմությամբ լի երեկոները: Ռիմա Թրավելը ուշադիր պլանավորում է յուրաքանչյուր մանրուք, որպեսզի կարողանաք անմոռանալի հիշողություններ ստեղծել: Տոնեք Նոր տարին հմայիչ Սանկտ Պետերբուրգի շքեղությամբ, իսկ Պատմական Դոստոևսկու հյուրանոցում կացությունը կլրացնի անմոռանալի ճանապարհորդության պատկերը:
Փաթեթը ներառում է՝
- Կացություն՝ Դոստոևսկի հյուրանոցում
- Ավիատոմս՝ Երևան – Պետերբուրգ – Երևան, (20 կգ ուղեբեռ + ձեռքի ուղեբեռ)
- Նախաճաշ հյուրանոցում
- Տրանսֆեր՝ Օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան
- Էքսկուրսիոն ծրագիր՝ հայ և ռուս զբոսավարների կողմից
- Ծրագրում ներառված են բոլոր թանգարանների տոմսերը։ Այդ թվում՝ Էրմիտաժ, Յուսուպովների պալատ, Սբ․ Իսահակի տաճար, Պետերգոֆ և Եկատերինյան պալատ
- Հարմարավետ տրանսպորտ տուրի ընթացքում
- Ամանորյա տոնոկան ավտոբուսի ծրագրի մասնակցություն
Փաթեթը չի ներառում՝
- Քաղաքային հարկ՝ մեկ գիշերը 100 ռուբլի մեկ անձի համար
Ծրագրի նկարագիր
- 21:30 Թռիչք Երևանից Աէրոֆլոտ ընկերության չվերթով:
- 00։40 Ժամանում Սանկտ Պետերբուրգ: Դիմավորում օդակայանում, տրանսֆեր հյուրանոց:
- Նախաճաշ հյուրանոցում:
- Քաղաքային սիթի տուր հայ զբոսավարի հետ: Կզբոսնենք Նևսկի պողոտայով, կծանոթանանք առավել հայտնի շինություններին, կամուրջներին ու տաճարներին։ Կայցելենք հայկական Սբ Կատարինե եկեղեցի, առաջնորդանիստ Կազանյան տաճար, ինչպես նաև Պալատական հրապարակ, որտեղ գտնվում է կայսերական ընտանիքի գլխավոր նստավայրը՝ Ձմեռային պալատը։ Օրվա ընթացքում կայցելենք նաև ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Սբ Իսահակի տաճարը, որն աշխարհի չորրորդ խոշորագույն քրիստոնեական տաճարն է: Տաճարում որտեղ կունենանք մոտ 30-րոպեանոց էքսկուրսիա տաճարի զբոսավարների կողմից։
- 15։00–16։00 Էքսկուրսիոն օրվա ավարտ Նևսկի պողոտայի սկզբնամասում կամ վերադարձ հյուրանոց։ Ազատ ժամանակ հյուրանոցում:
- 22:00-ից սկսած մեծ տուրիստական տաք ու հարմարավետ ավտոբուսով կունենք հատուկ Տոնական տուր, կշրջենք ճոխ զարդարված գիշերային քաղաքում, կունենաք կանգառներ տարբեր կետերում, Ամանորը կդիմավորեք Պալատական հրապարակի ուրախ և տոնական միջավայրում, որից հետո ավտոբուսը հյուրերին կվերադարձնի հյուրանոց:
- Ուշ նախաճաշ հյուրանոցում:
- Օրվա երկրորդ կեսին կբացահայտենք քաղաքի հիմնական պալատները: Պետերբուրգում ամեն քայլին կարող եք հանդիպել պալատների։ Ռուսական ամենահարուստ իշխանական տոհմերը քաղաքի կենտրոնում կառուցել են հաճախ անգամ մի քանի պալատ։ Կծանոթանանք քաղաքի պալատների պատմությանը, կայցելենք ամենագեղեցիկ պալատներից մեկը՝ Յուսուպովյան պալատը։ Պալատի ներսում կունենանք էքսկուրսիա, կտեսնենք հատուկ իշխանական ընտանիքի համար կառուցված Յուսուպովյան թատրոնի ապշեցուցիչ ներքին հարդարանքը։
- Պետերբուրգի ամենագեղեցիկ ադամանդներից է համարվում Պետերգոֆը։ Ի սկզբանե Պետրոս Առաջին կայսրը ցանկացել է նմանակել հանրահայտ Վերսալյան այգիներին և հրամայել է կառուցել նմանատիպ այգիներ Պետերգուրգի մատույցներում։ Արդեն հետագայում շատերը կփաստեն, որ Պետերգոֆն իր գեղեցկությամբ բնավ չի զիջում Վերսալին, իսկ որոշ տեխնիկական առումներով անգամ գերազանցում է Վերսալը։ Այստեղ կայցելենք Պետերգոֆի Մեծ պալատական համալիրը, կհիանանք պալատի ներքին հարդարանքով, արվեստի նմուշներով, կծանոթանանք կայսերական ընտանիքի պատմություններին ու գաղտնիքներին։ Թանգարանի զբոսավարի ուղեկցությամբ կշրջենք Պետերգոֆի այգիներով, կհասնենք Ֆինական ծոցի ափ։
- Օրը կսկսենք կարճ ավտոբուսային շրջագայությունով, որի ընթացքում ևս մեկ անգամ կանցնենք տոնական քաղաքի հիմնական պողոտաներով, կվայելենք ամանորյա զարդարանքը։
- Կայցելենք Էրմիտաժ՝ աշխարհի հինգ խոշորագույն թանգարաններից մեկը: Էրմիտաժում կունենանք էքսկուրսիա թանգարանի զբոսավարների կողմից:
- Ավտոբուսային էքսկուրսիա դեպի Ցարսկոյե սելո, որտեղ է գտնվում հանրահայտ Եկատերինյան պալատը։
- Կունենանք զբոսանք պալատական համալիրի այգիներում, ինչպես նաև կայցելենք պալատ, որի հատուկ զարդն է աշխարհի նոր հրաշալիքներից մեկը՝ հանրահայտ Սաթե սենյակը (Янтарная комната):
- Սենյակների հանձնում, տրանսֆեր օդակայան:
- 15:15 Թռիչքը Պետերբուրգից։
- 20:30 ժամանում Երևան։