Հիասքանչ Սանկտ Պետերբուրգը․ Անմոռանալի տուր

դիտվել է 828 անգամ

Սկսած $832,00

8 օր / 7 գիշեր

Վերոնշված արժեքները ենթակա են փոփոխման:
Արժեքը նշված է 1 անձի համար։
Արժեքները գործում են նախապես ամրագրելու դեպքում։

Մանրամասների համար զանգահարել՝ + 37443490409 ( նաև viber)

Մեկնում ենք Պետերբուրգ օգոստոսի 13 – 20՝ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը վայելելու։
Գերհագեցած տուրծրագիր՝ զբոսանքներ, թանգարաններ, տաճարներ, էքսկուրսիաներ ինչպես քաղաքի
ներսում, այնպես էլ քաղաքից դուրս։

Փաթեթը ներառում է՝

  • 7 գիշեր կեցություն Амбассадор отель 4* հյուրանոցում՝ քաղաքի կենտրոնում
  • Նախաճաշ
  • Օդակայան – հյուրանոց – օդակայան տրանսֆեր
  • Հայ զբոսավար-ուղեկցող տուրի ընթացքում
  • Ծրագրում ներառված բոլոր թանգարանների տոմսեր, այդ թվում՝ Էրմիտաժ, Ֆաբերժեի թանգարան
  • Սբ Իսահակի և Քրիստոսի Հարության տաճարների տոմսեր
  • Թանգարանային զբոսավարների կողմից էքսկուրսիա Էրմիտաժում, Ֆաբերժեի թանգարանում, Спас на Крови, Սբ Իսահակի տաճարներում, Պետերգոֆի Մեծ պալատական համալիրում, Ցարսկոյե սելոյի Եկատերինյան պալատում
  • Հարմարավետ տրանսպորտ և ռուսախոս զբոսավար դեպի Պետերգոֆ, Ցարսկոյե սելո և քաղաքի պալատներ էքսկուրսիաների ժամանակ
  • Զբոսանավով զբոսանք քաղաքի գետերով ու ջրանցքներով
  • Հատուկ հյուրասիրություն Ֆաբերժեի թանգարանում
  • Գիշերային զբոսանք և կամուրջների բացում

Փաթեթը չի ներառում՝

  • Քաղաքային հարկ՝ մեկ գիշերը 100 ռուբլի մեկ անձի համար։
  • Ավիատոմս՝ ուղիղ թռիչք Երևան – Սանկտ Պետերբուրգ – Երևան:

Ծրագրի նկարագիր

  • Ժամանում Պետերբուրգ, ուղեբեռի ստացում, դիմավորում օդակայանում, տրանսֆեր
    հյուրանոց։ Ծանոթացում տեղայնքին, մոտակա առևտրի կետերին։ Ազատ ժամանակ քաղաքում։

Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։ Աուդիո սարքավորումների
թեսթավորում։ Օրը կսկսենք հենց քաղաքի սրտից՝ հանրահայտ Նեվսկի պողոտայից։ Հայ զբոսավարի հետ կզբոսնենք պողոտայով, կծանոթանանք առավել հայտնի շինությունների, կամուրջների ու տաճարների հետ։ Կայցելենք հայկական Սբ Կատարինե եկեղեցի, առաջնորդանիստ Կազանյան տաճար, ինչպես նաև Պալատական հրապարակ, որտեղ գտնվում է կայսերական ընտանիքի գլխավոր նստավայրը՝ Ձմեռային պալատը։ Օրվա ընթացքում կայցելենք նաև ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Քրիստոսի Հարության տաճարը (Спас на Крови), որտեղ կունենանք մոտ 30-րոպեանոց էքսկուրսիա տաճարի զբոսավարների կողմից։
15։00 – 16։00 – Էքսկուրսիոն օրվա ավարտ Նեվսկի պողոտայի սկզբնամասում կամ վերադարձ
հյուրանոց։

Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։ Պետերբուրգում ամեն քայլի
կարող եք հանդիպել պալատների։ Ռուսական ամենահարուստ իշխանական տոհմերը քաղաքի
կենտրոնում կառուցել են հաճախ անգամ մի քանի պալատ։ Կհիանանք պալատների արտաքին
գեղեցկությամբ, կլսենք պալատների և տոհմերի մասին պատմություններ։
Կայցելենք հանրահայտ պալատներից մեկը՝ Շուվալովների պալատական համալիրը, որտեղ
տեղակայված է քաղաքի ամենագեղեցիկ թանգարաններից մեկը՝ Ֆաբերժեի թանգարանը։ Այստեղ
ներկայացված են Ֆաբերժեի սուրբծննդյան ձվերի ամենամեծ հավաքածում՝ ութ կտորից բաղկացած,
ինչպես նաև այլ ոսկերչական իրեր։ Թանգարանում ցուցադրված է նաև արվեստի հավաքածու, այդ
թվում Հովհաննես Այվազովսկու “Вид на озеро Севан” կտավը։
Ցուցադրությունից հետո կունենանք գեղեցիկ անակնկալ՝ թանգարանի սրճարանում կվայելենք
հրուշակագործների գլուծգործոցը՝ “Ֆաբերժե ձու” դեսերտը։
15։00 – 16։00 – Էքսկուրսիոն օրվա ավարտ Նեվսկի պողոտայում կամ վերադարձ հյուրանոց։

Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։
Օրը կսկսենք այնտեղ, որտեղ 1703 թվականին հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգը, կայցելենք
Պետրոպավլովյան ամրոց, կզբոսնենք ամրոցի տարածքում, կտեսնենք քանդակների հետաքրքիր
հավաքածուն, այդ թվում Պետրոս Մեծի ամենաինքնատիպ քանդակը։
Ուղիղ ժամը 12։00 ամրոցի տարածքում հնչում է թնդանոթային զարկ, որին հետևելու համար
հավաքվում է բավականին մեծ ամբոխ։
Ամրոցից հետո կքայլենք դեպի քաղաքի կենտրոն, կանցնենք հանրահայտ Պալատական կամրջով,
կտեսնենք Եկատերինա II կողմից Պետրոս I նվիրված Медный всадник անձանը, կնկարվենք
հանրահայտ առյուծների հետ, կհիանանք Իսահակի տաճարի տեսարանով, որից հետո կայցելենք Սբ․
Իսահակի տաճար։ Տաճարի ներսում կունենանք մոտ 30 րոպե տևողությամբ էքսկուրսիա տաճարի
զբոսավարների կողմից։
16։00 – 17։00 – Էքսկուրսիոն օրվա ավարտ Իսահակի տաճարի հարևանությամբ կամ վերադարձ
հյուրանոց։
Կեսգիշերին՝ զբոսանք դեպի Նևա գետ, որտեղից կհետևենք գեղեցիկ տեսարանի՝ Պալատական կամրջի
բացմանը (բացումը տեղի է ունենում ժամը 01։00)։ Վերադարձը հյուրանոց ոտքով (մոտ 20 րոպե) կամ
տաքսիով։

Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։ Պետերբուրգի ամենագեղեցիկ
ադամանդներից է համարվում Պետերգոֆը։ Ի սկզբանե Պետրոս Առաջին կայսրը ցանկացել է
նմանակել հանրահայտ Վերսալյան այգիներին և հրամայել է կառուցել նմանատիպ այգիներ
Պետերգուրգի մատույցներում։ Արդեն հետագայում շատերը կփաստեն, որ Պետերգոֆն իր
գեղեցկությամբ բնավ չի զիջում Վերսալին, իսկ որոշ տեխնիկական առումներով անգամ գերազանցում
է Վերսալը։
Թանգարանի զբոսավարի ուղեկցությամբ կշրջենք Պետերգոֆի այգիներով, կհիանանք շատրվանային
համալիրների գեղեցկությամբ, կհասնենք Ֆինական ծոցի ափ։

Ավտոբուսային էքսկուրսիա դեպի Ցարսկոյե սելո, որտեղ է գտնվում հանրահայտ Եկատերինյան
պալատը։ Կունենանք զբոսանք պալատական համալիրի այգիներում, ինչպես նաև կայցելենք պալատ,
որի հատուկ զարդն է աշխարհի նոր հրաշալիքներից մեկը՝ հանրահայտ Սաթե սենյակը (Янтарная
комната): Պալատի այցելությունից հետո զբոսավարի ուղեկցությամբ կշրջենք Ցարսկոյե սելոյի
հրաշալի այգիներով, կվայելենք շատրվանների, քանդակների ու բնության բացառիկ
համադրությունը։

Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։
Օրը կսկսենք ջրանցքներով ու գետերով զբոսանքով, որի ընթացքում կանցնենք քաղաքի հիմնական
ջրանցքներով, ինչպես նաև դուրս կգանք Նևա գետ, ջրից կհիանանք քաղաքի տեսարաններով։
Այցելություն Էրմիտաժ՝ աշխարհի հինգ խոշորագույն թանգարաններից մեկը։ Թանգարանում
կունենանք մոտ 1,5 ժամանոց էքսկուրսիա թանգարանի զբոսավարի կողմից, որից հետո կունենաք
ազատ ժամանակ թանգարանում։

Ազատ ժամանակ քաղաքում, տրանսֆեր օդակայան։

Հուրգադայի երազային հանգիստը JAZ Soma Beach-ում
Տևողություն8 օր / 7 գիշեր
Համարի տեսակըԵրկտեղանի համար, Երեքտեղանի համար, Մեկտեղանի համար
ՍնունդBB

Ընտրել այլ տարբերակ

Արևմտյան Հայաստան՝ Քաղցր Մուշ և Աղթամար

Սկսած $351,00