Հայկական բնության վեհությունը. Ամբերդ – Արագած – Քարի լիճ
դիտվել է 1,637 անգամ
Սկսած $58,50
Ճանապարհորդեք Հայաստանի հյուսիսով Ռիմա Թրավելի հետ` Երևանից դեպի երկրի ամենաբարձր լեռը` Արագածը: Հիացեք լեռան վեհությունով և բացահայտեք հետաքրքիր փաստեր VII դարում կառուցված Ամբերդ ամրոցի պատմության մասին։ Բարձրանանք Քարի լիճ և վայելենք Արարատյան դաշտի հմայքը։ Օրն ավարտենք համեղ ճաշով հայկական ռեստորանում՝ Երևան վերադառնալու ճանապարհին:
Շրջագայության արժեքը ներառում է էքսկուրսավարի ծառայություններ, ճաշ, մուտքի բոլոր տոմսերի արժեքը և ջուր տրանսպորտում:
Անմոռանալի տպավորություններն ու հիասքանչ կադրերն երաշխավորված են:
ԱՐԱԳԱԾ
Արագած լեռը՝ 4090 մետր բարձրությամբ, Հայաստանի ամենաբարձր գագաթն է։ Դրա մեծությունն ու գեղեցկությունը հնարավոր չէ փոխանցել բառերով։ Մենք կմոտենանք այս լեռան ստորոտին, որտեղ կարող եք վայելել հիասքանչ տեսարաններ և իմանալ, թե ինչով է այն առանձնահատուկ Հայաստանի մյուս տեսարժան վայրերից։ Մենք խոստանում ենք ձեզ հիանալի լուսանկարներ և անմոռանալի տպավորություններ։

ԱՄԲԵՐԴ
VII դարում Արագածի լանջին կառուցվել է հզոր բերդ, որը ծառայել է որպես պաշտպանական կառույց: Նրա կողքին կառուցվել է գեղեցիկ ամրոց, իսկ ավելի ուշ, IX դարում՝ եկեղեցի: Մենք կվայելենք հիանալի տեսարաններին և կբացահայտենք այս զարմանահրաշ վայրի բոլոր գաղտնիքները:

ՔԱՐԻ ԼԻՃ
Մենք ուղղևորվում ենք դեպի «Քարի» լիճ, որը կլինի մեր երթուղու ամենաբարձր կետը՝ 3250 մետր: Մեզ սպասում է Արարատյան դաշտավայրի պանորամային տեսարանը։

ՃԱՇ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ
Հայկական հյուրասիրությունը և համեղ ուտեստներն՝ իր ամբողջ փառքով:

ՎԵՐԱԴԱՐՁ ԵՐԵՎԱՆ

Տևողություն1 օր
Գիդ - էքսկուրսավարի ծառայությունԱյո
Ճաշ2 հատ
Ջուր տրանսպորտումԱյո
Ոգելից խմիչքներՈչ
Անձնական ծախսերՈչ
Ընտրել այլ տարբերակ








