«Բելվեդեր» հանգստյան գոտին գտնվում է Դիլիջան – Իջևան մայրուղուց 200մ. հեռավորության վրա, 109 կմ. Երևանից (Գոշավանք,Ճամբարակ խաչմերուկ),Աղստև գետի Գետիկ վտակի ափին:
Տարածքում ձեզ սպասում են 4-40 հոգու համար նախատեսված հարմարավետ տաղավարներ: Ընդունվում են նախնական պատվերներ:
Տարածքը ունի հսկվող ավտոկանգառ, խոհանոց, ինչպես նաև ձմեռային սրահ, ապահովված է ջրով և սանհանգույցներով:
“Բելվեդեր” հանգստյան գոտին առաջարկում է հարմարավետ քոթեջներ: Նախաճաշը, հսկվող ավտոկանգառը, WiFi և արբանյակային հեռուստատեսությունը ներառված են քոթեջի գնի մեջ:
Գնացուցակ 2021
Սենյակի տեսակ |
01.04 – 31.10 |
01.11 – 31.03 |
Երկտեղանի |
19 000 |
15 000 |
Կիսալյուքս |
24 000 |
18 000 |
Ընտանեկան |
29 000 |
22 500 |
Ընտանեկան կիսալյուքս |
34 000 |
25 000 |
Երկտեղանի, առանձին մահճակալներով |
19 000 |
15 000 |
* Գները ներկայացված են ՀՀ դրամով
Հյուրանոցի անվճար ծառայություններն են՝
- Նախաճաշ (կոնտինենտալ)
- Երկու շիշ ջուր
- Անվճար Wi-Fi
- Անվճար ավտոկայանատեղի
- Լոգարանի պարագաներ: սրբիչ, հողաթափ, շամպուն, օճառ
Երեխաների համար՝
- մինչև 2 տարեկան 1 երեխան սպասարկվում է անվճար, եթե կիսում է մահճակալը ծնողների հետ
- 3-16 տարեկան երեխաների համար 5 000 դրամ:
- Լրացուցիչ մահճակալ՝ 7 000 դրամ
- Գրանցում՝ 14:00
- Դուրս գրում՝ 12:00