«Դղյակ» հյուրատունը տեղակայված է Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում` Դիլիջանում, Հաղարծին վանքից ոչ հեռու: Հյուրերը կարող են վայելել հեքիաթային անդորրը` մոռանալով քաղաքի աղմուկը:
Պանսիոնն առաջարկում է հարմարավետ սենյակներ, համալրված նորաոճ կահույքով, սառնարանով, հեռուստացույցով արբանյակային հեռարձակմամբ, WiFi անլար ինտերնետային ցանցով: Բոլոր սենյակները ունեն առանձին լոգասենյակ՝ լողախցիկով և սանիտարահիգենիկ պարագաներով համալրված:
Գործում են թենիսի և բիլարդի սրահները, բացօթյա խաղահրապարակը, հարմարավետ տաղավարները:
Հասցե` Տավուշի մ., ք. Դիլիջան, փ. Սայաթ Նովա 50
Գնացուցակ 2020
Սենյակի Տեսակը |
09.01 – 26.12 |
Երկտեղանոց ստանդարտ | 20 000 |
Երկտեղանոց մեծ | 30 000 |
Երկտեղանոց Դէլյուքս | 32 000 |
Չորստեղանոց էկոնոմ | 28 000 |
Երեքտեղանոց էկոնոմ | 22 000 |
Չորստեղանոց ստանդարտ | 32 000 |
Երկտեղանոց Լուքս | 45 000 |
Երկտեղանոց Պրեմիում /քոթեջ/ | 60 000 |
Երկտեղանոց ՎԻՊ /քոթեջ/ | 60 000 |
Հյուրանոցի ծառայություններն են՝
- Նախաճաշ` անվճար
- Լրացուցիչ մահճակալ` հավելյալ 5 000 դրամ,
- Ընթրիք մեկ անձի համար` 3 000 դրամ,
- Ճաշ մեկ անձի համար` 3 500 դրամ,
- Ընթրիք և ճաշ սննդային փաթեթ մեկ անձի համար` 5000 դրամ,
- Խորհրդատվության դահլիճ /կլոր սեղան/ ` մինչև 4 ժամը 30 000 դրամ, ամբողջ օրը ` 50 000 դրամ,
- Ժամանում` 12:00-ից 13: 00-ը /նախապես համաձայնեցնելու դեպքում` ազատ գրաֆիկով/,
- Մեկնում` մինչև 12:00 /նախապես համաձայնեցնելու դեպքում` ազատ գրաֆիկով/,
- Բիլիարդի խաղասենյակ` անվճար
- Սեղանի թենիսի խաղասենյակ` անվճար
- Ճաշացանկ ըստ ամրագրված գնացուցակի,
- WiFi կապ` անվճար,
- Ավտոկայանտեղի` անվճար:
Երեխաների համար՝
- Մինչև 3 տ. երեխաների համար լրացուցիչ մահճակալ` անվճար,
- Մինչ 5 տ. երեխաների համար Ընթրիք և ճաշ սննդային փաթեթ` 2500 դրամ
- 5-ից 13 տ. երեխաների համար Ընթրիք և ճաշ սննդային փաթեթ` 4000 դրամ
- Ժամանում՝ 12:00 – 13:00
- Մեկնում՝ 12:00